2019-ին երկու հոբելյան նշեցինք, այն էլՙ ոչ ազգովին, ոչ շռնդալից, ոչ լիաթոք: Այսինքնՙ համարենք, թե նշեցինք: Նշեցինք իմիջիայլոց, ուղղակի նշելու համար: Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150 ամյակները հիշեցինք, այսուայնտեղ որոշ միջոցառումներ եղան ու վերջ: Պատկերացնենքՙ մի ուրիշ ազգ ունենար Կոմիտաս ու Թումանյան. վստահաբար համաշխարհային իրադարձություն կդարձներ նրանց հոբելյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա միջազգային մրցանակաբաշխության շրջանակում, վաղը, հոկտ. 19-ին, Երեւանի Ազատության հրապարակում մրցանակաբաշխության արարողությունը բաց է լինելու հանրության առաջ, որի ընթացքում ներկայացվելու են այն անհատները, որոնք նշանակալից դեր են կատարել մարդկության համար: Բացի մրցանակների հանձնումից երեկոն հատկանշվելու է բացօթյա մեծ համերգով, որի ընթացքում ելույթ են ունենալու Ռուսաստանից հայազգի ...
Անցած գարունն ու ամառը մեր մշակույթի համար թեժ եւ բուռն էին, բայց ոչ թե մշակութային իրադարձությունների, այլ հանրությանն ու ոլորտի գործիչներին հանկարծակիի բերող նախարարական որոշումների առումով: Թատրոնների, թանգարանների, այլ ՊՈԱԿ-ների լուծարման կամ վերամիավորման գործընթաց, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու հրաման, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլն ...
Իտալիայի Տոսկանա նահանգի վայրի բնության հրաշագեղ ծոցում, Ֆլորենցիայից կես ժամ հեռավորության վրա գտնվող Դոնինի գյուղի մոտ գտնվում է 14-րդ դարում կառուցված Սանտա Մադդալենա անունով աշտարակատիպ մի առանձնատուն: Այդ էլիտար հաստատությունը եւ «Սանտա Մադդալենա հիմնադրամը» ղեկավարում է իտալացի հայասերունդ բարոնուհի Բեատրիչե ֆոն Ռեցցորի Մոնտի դելլա Կորտեն ...
Անցյալ հարյուրամյակի 70-ական թվականներին (որքան էլ որ սարսափելի է հնչում) հեռուստատեսության «Երեւան» ստուդիայում խմբագիր աշխատելիս, ես Մոսկվա գործուղվեցի խորհրդային կինոյի առաջատար դերասանների հետ հարցազրույցներ նկարահանելու: Աշխատանքը հաջողությամբ կատարվեց, եւ որոշակի ժամանակի ընթացքում հայաստանցի հեռուստադիտողին հնարավորություն ընձեռվեց «հանդիպելու» այնպիսի անհատականությունների հետ, ինչպիսիք են Օ. Տաբակովը, Մ. Ուլյանովը, Մ. Եվստիգնեեւը, Ի. Սմոկտունովսկին ...
ԱՄՆ-ի հայկական շրջանակներում շատերը գիտեն Արմեն էդգարյանին որպես գրաֆիկական դիզայների: Նա համագործակցել է ինչպես Հայ եկեղեցու արեւելյան թեմի եւ Նյու Յորքի Սբ. Ներսես ճեմարանի, այնպես էլ Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության հետ: Նաեւ հրատարակչական ձեւավորման աշխատանքներովՙ ամերիկյան հեղինակավոր հաստատությունների (Wall Street Journal Custom Studios եւ Hearst Magazines) հետ: