Ընթերցելով Արծուիի (Արծվի Բախչինյան) նորՙ «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպը («Մատյան պրես», 2019) ոչ միայն նորություն հայտնաբերողի բավականություն, այլեւ հուզախառն հրճվանքի ապրումներ ունեցա: Ինքս ինձ համար արած հայտնությունն այստեղ անընդհատ փոփոխվող իրավիճակներն իր ձեռքում պահող կերպարիՙ Հնազի հաջողված ջանքն էրՙ չխորանալ իր համար ոչ պիտանի այլընտրանքային իրավիճակների մեջ, չողողվել անհարկի զգացմունքներով, ...
Հոկտեմբերի 3-6-ին Չիլիի մայրաքաղաք Սանտեագոյում կայացել է բանաստեղծութեան միջազգային երկրորդ փառատօնը, որն ունեցել է հարիւր մասնակից աշխարհի քսան երկրներից: Հայաստանը ներկայացրել է նիւեորքաբնակ բանաստեղծուհի Լօլա Գունտաքճեանը, որը Սանտեագոյում եւ Վալպարեսոյում իր ստեղծագործութիւնները ութ անգամ ընթերցել է հանդիսասրահի համարՙ հայերէն եւ իսպաներէն թարգմանութիւններով: Փառատօնի նախագահի նախաձեռնութեամբ Գունտաքճեանի հետ երկու հանդիպում է ...
Ո՞վ չի կարդացել Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»: Այս խորը փիլիսոփայական երկը հարազատ է թե՛ երեխաներին, թե՛ երիտասարդներին, եւ թե՛ մեծահասակներին: Որովհետեւ յուրաքանչյուր տարիքում կարդալիս այն ընկալվում է նորովիՙ բացահայտելով մեր հոգու, մտքի եւ սրտի թաքնված խորքերը: Երեւի թե այդ պատճառով Արսեն Մեհրաբյանը ընտրեց հատկապես այդ ...
ՀՀ Նկարիչների միությունում հոկտեմբերի 12-18-ը ներկայացված էր Գագիկ Ղազանչյանի «Ակնթարթային պատկերներ» ցուցադրությունը: Ամսի 18-ը նշանակալի դարձավ «Տերյան» մշակութային կենտրոնիՙ ի դեմս դիզայներ Լիլիթ Մելիքյանի, Գագիկ Ղազանչյանի աշխատանքների հիման վրա ստեղծված հավաքածուի ցուցադրությամբ: Հավաքածուն շատ հետաքրքրական էր ու գեղեցիկ, ներկայացնում էինՙ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի մոդելները:
Հյուսիսային Հոլիվուդի (Լոս Անջելես) «Սիկրետ Ռոուզ» թատրոնում հանրահռչակ «Vista Players» թատերախումբը սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ը ընկած վեց շաբաթավերջերին բեմականացնում է մրցանակակիր դրամատուրգ եւ բեմադրիչ Արամ Գույումճյանի «Կոնստանդնուպոլիս» (Constantinople) պիեսը, որը հետեղեռնյան շրջանի Թուրքիայում կատարվող իրադարձություններիՙ քաղաքական ինտրիգների, ռազմական պայքարի եւ ֆեմինիստական շարժման ակտիվացման մասին է, ...