Մեծ ուրախութեամբ իմացանք, որ ՀՀ ԳԱԱ Հրաչեայ Աճառեանի անուան Լեզուի ինստիտուտի կողմէ հրատարակուած «Լեզու եւ լեզուաբանութիւն» հանդէսը իր 20րդ յոբելեանական թիւը հրատարակած է, որուն շնորհանդէսը կատարուած է անցեալ Սեպտեմբերին: Իր գիտական կուռ բովանդակութեամբ Լեզուի ինստիտուտի աւանդներուն հաւատարիմ ու հետեւորդ հանդէսը կը մնայ հայերէնագիտութեան ջահը կրող ու դէպի ապագայ տանող կարեւոր ...
Բիրմինգհեմ Բլումֆիլդի (Միչիգան) մշակութային խորհուրդը որոշել է իր նորաստեղծ «Partners with the Arts» (Արվեստների հետ գործընկերության) մրցանակը շնորհել Հակոբյանների «Գորգերի աշխարհ» հաստատությանը, իրենց բազմաբնույթ մարդասիրական աշխատանքների եւ մասնավորապես Դետրոյթի արվեստների ինստիտուտի հետ սերտ համագործակցության համար:
«Վաշինգտոն փոստի» նոյեմբերի 2-ի համարում տեղ է գտել Վիլ Էնգլունդի եւ Քեթի Լալիի «Ուկրաինայի հակամարտության հետեւանքով արվեստագետն ապաստան է գտել Հելսինկիում» հոդվածը Ֆինլանդիայում հաստատված քանդակագործ Սպարտակ Խաչանովի մասին: Հոդվածում նշվում է, որ Կիեւի Գեղարվեստի եւ ճարտարապետության ակադեմիայի 35-ամյա ...
Երբ սեպտեմբերի վերջին այցելեցի Բեաթե Քրեմփեի Վիլլիհում բացված ցուցահանդեսին, աչքս որսաց հյուրասիրության մեջ հայկական բաղադրիչըՙ ընկույզով սուջուխը, իսկ ուրախությունս կրկնապատկվեց, երբ գրաֆիկական նոր աշխատանքների մեջ տեսա Նորադուսի մեր խաչքարերի, դրանց տարածքում գուլպա գործող հայ տատիկների դիմանկարներ: Գիտեի, որ Բեաթեն օրեր առաջ է վերադարձել Հայաստանից, ուր Մոնիկա ...
Կազմակերպությամբ Միշըն Հիլզում (Կալիֆոռնիա) գործող Արարատ-Էսքիճյան թանգարանի (AEM) եւ Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR), թանգարանի դահլիճում վերջերս դասախոսություն է տեղի ունեցել նվիրված Երուսաղեմում հայկական խեցեգործության հիմնադիր Դավիթ Օհաննեսյանին:
Կահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթի մատենաշարով լոյս տեսաւ Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակին նուիրուած չորս գիրք (թիւ 27-30): Դրանք դարձեալ հեղինակել, խմբագրել եւ ծանօթագրել է եգիպտահայ բեղմնաւոր երաժշտագէտ, հրապարակախօս Հայկ Աւագեանը:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախումբը («Դեպի լույս» երգչախումբը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում եւ արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են ...
Փարիզում գործող «Կոլաժ» հայկական թատերախումբը նրա անդամ Արմինե Գաբրիելյանի նախաձեռնությամբ «Ես ու դու սեր ենք» ներկայացումըՙ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, ներկայացվեց հոկտեմբերի 31-ին, Իսի-լը-Մուլինոյի «Էսպաս Իկար» մշակութային կենտրոնում: Գրականության, երգ-երաժշտության եւ պարային միաձուլմամբ միջազգային այս նախագծին մասնակցել են հայ արվեստագետներ տարբեր երկրներից: Ներկայացման բեմադրիչն էր ...
Հայաստանի Կոմպոզիտորների միության կազմակերպած 2019 թվականի հոբելյար-կոմպոզիտորների հեղինակային համերգաշարը հնարավորություն տվեց հետահայաց ձեւով նայել նրանց ստեղծագործությանը: Ու թեեւ համերգի շրջանակները սահմանափակ են, հնչած երաժշտության տպավորությունները մշտապես ձեւավորում են հեղինակի ամբողջական դիմանկարը: Հենց դա էլ տեղի ունեցավ Սոֆա Ազնաուրյանի հոբելյանական երեկույթի ժամանակ հոկտեմբերի 6-ին Հայաստանի կոմպոզիտորների տանը, որտեղ հեղինակը ներկայացրեց վոկալ ...