RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-07 19:54:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 963, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄԻՏԱՍԵԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՀԻՐԷՈՒՄ

Ա. Բ.

Կահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթի մատենաշարով լոյս տեսաւ Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակին նուիրուած չորս գիրք (թիւ 27-30): Դրանք դարձեալ հեղինակել, խմբագրել եւ ծանօթագրել է եգիպտահայ բեղմնաւոր երաժշտագէտ, հրապարակախօս Հայկ Աւագեանը:

«Տարբերակներ դաշնակի ստեղծագործութիւններու» հատորը ներառում է Կոմիտասիՙ դաշնամուրի համար գրուած «Րանգի», «Հէքեարի» եւ «Մշոյ Շորոր» ստեղծագործութիւնների բոլոր ձեռագրերը` ներառեալ սեւագրութիւններն ու ոչ ամբողջական ձեռագրերը, ըստ ժամանակագրական յաջորդականութեանՙ ցոյց տալու մեծ երաժշտահանի անցած ստեղծագործական ուղին: Ձեռագրերը հիմնուած են Երեւանի Գրականութեան եւ արուեստի Կոմիտասի արխիւի նիւթերի վրայ, որոնց մեծ մասը տպագրւում է առաջին անգամ:

«Կոմիտաս Վարդագետի բաց ստեղծագործութեան հասկացողութիւնը. տարբերակներ եւ ինքնատարբերակներ Կոմիտասի թեմայով» աշխատութեան մէջ Աւագեանը շեշտը դրել է բանաւորութիւնից դէպի գրաւորութիւն անցումին վրայ (ի տարբերութիւն միաձայնութիւնից բազմաձայնութեան) եւ դրանից` բանաւորութեան տարրերի գոյութեանը Կոմիտասի ստեղծագործութիւներում:

«Մշոյ Ս. Կարապետ վանքի մշակութային ժառանգութիւնը եւ Կոմիտաս Վարդապետի Մշոյ Շորորը» ներկայացնում է հանրայայտ «Մշոյ Շորորի» մի նոր տարբերակ: Հայկ Աւագեանը կատարել է ստեղծագործութեան տեսական վերլուծութիւն, ինչպէս նաեւ մանրամասնօրէն ներկայացրել է Մշոյ Ս. Կարապետ վանքի մշակութային ժառանգութիւնը` այն դիտարկելով ուխտագնացութեան, աշուղական արուեստի, բանահիւսութեան եւ աւանդապատումների ոլորտներում:

Փարիզի Նուպարեան Մատենադարանում պահուող եւ Վաղարշապատում տպագրուած «Ձայնագրեալ Պատարագի» երկու յայտնի հրատարակութիւնները (1874 եւ 1878), որոնց վրայ Կոմիտասը կատարել է բազմաթիւ ինքնագիր սրբագրութիւններ, մատենաշարի չորրորդՙ «Ձայնագրեալ Պատարագը Կոմիտաս Վարդապետի սրբագրութեամբ (ըստ Փարիզի Նուպարեան Մատենադարանի ինքնագիր նիւթերուն)» հատորում առաջին անգամ բացայայտւում եւ հրատարակւում են ցարդ անծանօթ մնացած այդ ձեռագիր-սրբագրութիւնները, որոնք նախանշում են Կոմիտասի սեփական Պատարագի եւ եկեղեցական երգերի մշակումների առաջին քայլերը:

Ինչպէս մատենաշարի նախորդ հրատարակութիւնները, սոյն հատորները եւս տպագրուած են 50-ական օրինակովՙ գրադարաններին եւ մասնաւոր անձանց անվճար ցրելու նպատակով: Դրանք նոյնպէս մատչելի են առցանցՙ

https://archive.org/details/tchahagirsupplementno.27
https://archive.org/details/tchahagirsupplementno.28

https://archive.org/details/tchahagirsupplementno.29
https://archive.org/details/tchahagirsupplementno.30

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ