Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրաման եզակի տեղ է գրավում ոչ միայն հեղինակի դրամատուրգիական ժառանգության մեջ, այլեւ ողջ հայ գրականության պատմության մեջ: Նրա գրական գործունեության մեջ չափածոյին ու արձակին հետեւել է դրաման, որը, մեր կարծիքով, ավելի է բարձրացրել Շանթի հեղինակությունը:
Վերջին տարիներին թատերական աշխարհում նոր շնչառությամբ հանդես եկող Դոկումենտալ թատրոնն(Ստանիսլավսկու եւ Մեյերհոլդի նմանօրինակ արտահայտչամիջոցներից օգտվել են) իբրեւ թատերաձեւ հայկական թատերարվեստի կողքով աննկատ չի անցել: Ոչ միայն չի անցել, այլեւ շարունակում է իր տարատեսակ դրսեւորումները տեղի հանդիսատեսին ներակայացնել: Այո,՛ քսաներորդ դարից հետո վերածնված ժանրը միատեսակ չէ իր ձեւերում: Այլ հարց է, ...
Գրականագետ, դասախոս, Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուի խմբագրակազմի ղեկավար, մի շարք մենագրությունների, «Ազգ»ում տարբեր տարիների լույս տեսած բազմաթիվ հուշագրությունների ու ակնարկների հեղինակ եւ, վերջապես, հայաստանյան գրական-մշակութային էլիտայի վառ ներկայացուցիչ Ավիկ (Ավետիք) Իսահակյանը առաջիկա նոյեմբերի 27-ին դառնում է 75 տարեկան:
Նոյեմբերի 9-ին Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) «Մեյեր ֆայն արտ» պատկերասրահում բացվեց համաշխարհային ճանաչման արժանացած նկարիչ Ժան Գազանճյանի «Արձագանքներ» ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ցուցահանդեսը բաց է մնալու մինչեւ դեկտեմբերի 28-ը: