Հաճախ սովորույթի ուժով մեր կողքին ներկա տաղանդավոր մարդկանց արժանին չենք մատուցում` նրանց տաղանդի ծավալման հետագա ընթացքի մեջ գոնե գնահատողներիս ջանքը չներդնելով: Այս անգամ տեղի ունեցավ լիովին հակառակը` Թեքեյան մշակութային միությունը, «Ազգը» կարողացան ճիշտ ժամանակին գնահատել մեր ժամանակի, կարելի է ասել, հազվադեպ մարդկանցից մեկին` երգիծանկարիչ, գեղանկարիչ, օպերային բեմադրիչ Սուքիաս Թորոսյանին` Toto-ին. ...
«Գերմանիան այս տարի նշում է մեծ կոմպոզիտոր եւ երաժշտական քննադատ Ռոբերտ Շումանի կնոջՙ նույնքան տաղանդավոր դաշնակահարուհի եւ կայացած կոմպոզիտոր Կլարա Վիկի ծննդյան 200-ամյակը: Հյուրախաղերով Եվրոպայում շրջագայելիս Կլարան Շումանի դաշնամուրային ստեղծագործություններն է կատարել եւ արժանացել Պագանինիի, Շոպենի եւ Բրամսի հիացական գնահատանքներին: Այժմ նրա արտասովոր երաժշտական հորինումներն առավել ...
Հինգ տարի առաջ լույս տեսած Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակը վերջերս վերահրատարակվել է առանձին գրքով, ինչը ողջունելի է: 40 էջից բաղկացած այս ստեղծագործությունն արժանի է ամենալայն ճանաչման եւ թարգմանությունների ամենատարբեր լեզուներովՙ իր բերած թեմատիկ նորության եւ հայաշխարհի մի նոր երեսը ներկայացնելու առումովՙ մի կողմ թողնելով զուտ գրական ...
Նոյեմբերի 22-ին, Իտալիայի Բարի քաղաքի «Կազա Մանդելա» մշակութային կենտրոնում անցկացված հայ մշակույթի եւ քաղաքակրթության մասին գիտաժողովից եւ «Հայաստան. անցյալի ու ներկայի միջեւ» լուսանկարչական ցուցահանդեսից հետո տեղի է ունեցել մեկ այլ հայկական միջոցառում: Նոյեմբերի 29-ին, Բարիի Քաղաքացիական թանգարանում ներկայացվել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի իտալերեն առաջին թարգմանությունը: Այն իրականացրել է ...
«Հայրապետ» հրատարակչությունը լույս է ընծայել Հովիկ Հովեյանի «Երկնաքեր դեպի ընդերք» բանաստեղծությունների նոր ժողովածուն: Լույս է ընծայել, ու հայոց գրականագիտական դաշտում քար լռություն է: Ապշանքից չէ, նորօրյա ավանդույթ էՙ ժամանակակիցներին չնկատել, չարժեւորել, պահ մտնել, մինչեւ ջոկվի, թեՙ «ո՞վ ո՞ւմ բարեկամն է»: Այս վերաբերմունքը միայն Հովեյանի նկատմամբ չէ, ...
Այսօր մեր կողքին ապրում են երկու հրաշալի հայուհիներՙ Անժելա եւ Անահիտ Աբգարյան քույրերը, ովքեր արդեն երեք տասնամյակ զբաղվում են ասեղնագործությամբ: Դա նրանց պարագայում պարզապես շնորհ չէ, այլՙ առաջին հերթին գիտական լուրջ աշխատանք: Անժելա եւ Անահիտ Աբգարյանները տարիներ ի վեր զբաղվել են հայկական ասեղնագործության տարբեր դարաշրջանների դպրոցների ուսումնասիրության եւ վերծանության գործովՙ ...
Երեւանի «Մետրո» թատրոնը վերջերս հաճելիորեն զարմացնում է հանդիսականին` բեմ հանելով ինքնատիպ եւ ուրույն ձեռագրով ներկայացումներ: Այդպիսին է նաեւ Էդգար Ալլան Պոյի համանուն պատմվածքի` «Սեւ կատուն» գործի բեմականացումը, որի ռեժիսորն է Զառա Անտոնյանը, դերակատարներն են երիտասարդ եւ շնորհալի Անդրանիկ Միքայելյանը եւ Մարիկա Դովլաթբեկյանը, իսկ երաժշտական ձեւավորումը` Ջեմմա Մինասյանի: Ամերիկացի գրող, պոետ, ...