Պր. Արայիկ Յարութիւնեան, ես ձեզի հարց տամՙ դուք թերթ կը կարդա՞ք, աւելի յաստակՙ դուք «Ազգ» շաբաթաթերթը աչքէ կ՛անցընէ՞ք, անոր ներդիր «Ազգ մշակոյթ» յաւելուածի նիւթերը ձեր ուշադրութիւնը կը գրաւե՞ն: Գիտեմ որ շատ ծանր բեռ մը դրուած է ձեր ուսերունՙ չորս նախարարութիւն... կատակ բան չէ, սակայն, վստահ եմ ունիք բաւական թիւով օգնականներ, ...
Օրերս լույս տեսավ ժամանակակից արդեն հայտնի գրող, լրագրող-հրապարակախոս Հովիկ Աֆյանի երկրորդ ժողովածունՙ «Չաստվածաշունչը»: Գրողի գրական երախայրիքըՙ «Միս ուտողները», լույս է տեսել 2017թ.: Հովիկի հետ զրուցել եմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ժողովածուների մասին, միաժամանակ փորձ եմ արել հասկանալՙ ինչպես է նա իր մեջ, իրար կողք-կողքի տեղավորել գրողին, լրագրողին ու հրապարակախոսին:
«Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրերս բացված «Զգայուն մակերեսներ» խորագրով ցուցահանդեսը Կանադայում եւ Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներ Ջորջ Կասսաբյանի (Քասապեան) եւ Տիգրան Դադերյանի (Տատրեան) գեղանկարչական գործերի մի մաս է ներկայացնում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը եւ կազմակերպումը Ջորջ Կասսաբյանինն է: Դադերյանի մեկ այլ ցուցահանդեսՙ գրաֆիկական աշխատանքների, նա այստեղ կազմակերպել էր այս տարվա մարտի ...
Մեծ է Զապել Եսայանի գրական ժառանգությունը. այն ունի տարբեր ժանրային դրսեւորումներ: Նրա անդրանիկ «Սպասման սրահին մեջ» վեպն արժանի սկիզբն է գրողի լայն կտավի գործերի. ֆրանսիական միջավայրից վերցված պատկերում խտացված է գրողի մեծ ցանկությունըՙ վեր հանելու հասարակության կողմից անտեսվածը, մարդկանց ուշադրությունը սեւեռելու առհասարակ դեպի մարդը, ով կարող է լինել ե՛ւ տեղացի, ...
Մինչ Վիլյամ Սարոյանը ամերիկյան գրականության 1930-40-ականների սերնդի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր, հաջորդՙ բիթ սերնդի ամենակարեւոր դեմքերից մեկը գրող եւ բանաստեղծ Ջեք Քերուաքն էր (1922-1969): Նրան հաճախ անվանում էին «բիթնիկների արքա»: Սերն ազատության հանդեպ ու կյանքի իմաստի փնտրտուքները նրան այս ու այն կողմ էին նետում, մղում թափառական կյանքի, ամեն տեսակի կրքերի. վայելքների ...
Դեկտեմբերի 2-ից 4-ը Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ «Երաժշտությունը մշակույթի համատեքստում» վերտառությամբ միջազգային գիտաժողովըՙ նվիրված վրացի ականավոր երաժշտագետ, հանրային գործիչ, Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Գիվի Օրջոնիկիձեի ծննդյան 90 եւ մահվան 35-ամյակին: Ունիվերսալ հետաքրքրությունների տեր Օրջոնիկիձեն առաջինն էր վրացական երաժշտագիտության մեջ երաժշտությանն անդրադարձել գեղագիտական, սոցիոլոգիական, հոգեբանական, մշակութաբանական խնդիրների համատեքստում, ...
Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը (UCLA) ծրագրել է նոր ֆակուլտետ (ինստիտուտ) բացել համալսարանում իր «հարյուրամյակի արշավի» շեմին: Այն կրելու է «The Promise Armenian Institute» անվանումը եւ առաջնակարգ կենտրոն եւ հարթակ է դառնալու Հայաստանի, սփյուռքահայ կառույցների, նրանց պատմության եւ մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելուՙ ընդլայնելով արդեն իսկ համալսարանում գործող հայկական ուսումնասիրությունների ամբիոնի գործունեությունը: ...
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը, հովանավորությամբ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության տպագրեց արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի «ՀԱՅՈՒ ՀՈԳԻՆ» բանաստեղծությունների ժողովածուն :
Վերջին շրջանում հաճախադեպ են դարձել պոլսահայ արվեստի պատվիրակների այցելությունները մայր հայրենիք: Շատ գովելի հանգամանք է սա, մանավանդ եթե հաշվի առնենք Կ.Պոլսիՙ անցյալում հայ մշակույթի «մայրաքաղաք» լինելու անուրանալի փաստը: Անցյալըՙ անցյալ, սակայն այսօր շատ կարեւոր է նախկին մշակութային կապերը վերականգնելու եւ նորերն ստեղծելու ժամանակի հրամայականը: