Նոյեմբերի 29-ին, Մյունխենի հեղինակավոր Allerheiligen-Hofkirche համերգասրահում կայացավ համերգՙ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Համերգի կազմակերպիչներն էին ԳԴՀ Բավարիա երկրամասի գիտության եւ արվեստի նախարարությունը, «Europamusicale» մշակութային կազմակերպությունը (համերգի պատասխանատուՙ Արմինե Բաբայան ), ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը եւ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսը:
«Ազգի» նոյեմբերի 22-ի մշակութային համարում ընդգրկված էր Բախտիար Հովակիմյանի «Հին աստվածների» թարգմանություններն ու բեմադրություններն օտար լեզուներով» հոդվածը: Այնտեղ չի հիշատակված Շանթի նշանավոր թատերախաղի իտալերեն թարգմանությունը, լույս տեսած տակավին 1917-ին, «Բ. Ռեմպորադ եւ որդիներ» հրատարակչության կողմից (Ֆլորենցիա-Միլան-Հռոմ-Պիզա-Նեապոլ-Պալերմո)ՙ Levon Sciant, Gli Antichi Dei, Dramma allegorico in quattro atti. Con prologo e dodici ...
Սեպտեմբերի 11-ին Համբուրգում մահացել է գերմանագիր հայազգի գրող եւ աշխարհագրագետ Ռադա Բիլերը: Նա հուղարկավորվել է Պրահայի հրեական գերեզմանատանըՙ լինելով մոր կողմից հրեա: Նա ծնվել էր Բաքվում, ծննդյան անուն-ազգանունն էր Ռաիսա Չախմախչեւա (Չախմախչյան): 1937-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, Հայրենական պատերազմի տարիներին ապրել են Բաշկիրիայում եւ Ստալինգրադում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ...
Հայազգի ֆրանսիական դերասանուհի եւ գրող Աննի Ռոմանի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին, Փարիզի 14-րդ շրջանի քաղաքապետարանում կայացել է «Հայերեն` մի յուրահատուկ լեզվի եւ այբուբենի հայտնաբերումը» վերնագրով երեկոն: Պատմաբան Դանիել Մկրտչյանը հանդես է եկել «Հայոց լեզվի, նրա ծագման, պատմության եւ այբուբենի ներկայացումը» բանախոսությամբ եւ ընթերցել ...
Հոնկոնգում լույս տեսնող «Ֆլյոր դե լետրը» (Գրի ծաղիկներ) ֆրանսերեն անվանումով չինարեն գրական հանդեսի վերջինՙ 82-րդ համարում լույս է տեսել Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամփան» երկից մի հատվածՙ Հոնկոնգի Չինական համալսարանի ասպիրանտ Ռոբերտ Ծատուրյանի չինարեն թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով: Սա առաջին դեպքն է, երբ հայ մեծանուն ...
Դեկտեմբերի 2-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում հրաշք էր թեւածում: ՀՀ ԿԳՄՍ ֆինանսավորմամբ, «Իմ ուղին» եւ «Սորս» վերականգնողական կենտրոնների երաժշտական թերապիստ Նաիրա Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ Հայաստանում տեղի ունեցավ առաջինը իր տեսակով եւ բովանդակությամբ, երաժշտական ներառական «Կողք-կողքի» փառատոնը:
Այս տարի բուլղարական «Լաբրիրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքների ժողովածունՙ Վլադիմիր Մոլեւի թարգմանությամբ: Ինչպես նշված է գրքի ծանուցման մեջՙ ներկա պատմվածքներն առաջին անգամ են հրատարակվում բուլղարերենովՙ հաստատելով Սարոյանի համբավը որպես անսպառ քաղցրախոսի, ապստամբի եւ ոչ կոնֆորմիստի: Նշված է, որ սցենարական ...