RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-14 17:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 386, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐՈՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ

Ա. Բ.

Այս տարի բուլղարական «Լաբրիրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքների ժողովածունՙ Վլադիմիր Մոլեւի թարգմանությամբ: Ինչպես նշված է գրքի ծանուցման մեջՙ ներկա պատմվածքներն առաջին անգամ են հրատարակվում բուլղարերենովՙ հաստատելով Սարոյանի համբավը որպես անսպառ քաղցրախոսի, ապստամբի եւ ոչ կոնֆորմիստի: Նշված է, որ սցենարական լավագույն հարմարեցման համար «Օսքարի» արժանացած Սարոյանը հրաժարվել է Պուլիցերյան մրցանակիցՙ պատճառաբանելով, որ իրեն «հնարավոր չէ գնել»: Սթիվեն Ֆրեյը նրան համարել է քսաներորդ դարի ամենից քիչ գնահատված գրողներից մեկըՙ դասելով նրան Սթայնբեքի, Հեմինգուեյի եւ Ֆոլքների կողքին, Ռեյ Բրեդբերին ասել է, որ 20 տարի չի հոգնել նրան կարդալուց, իսկ Կուրտ Վոննեգութն ասել է. «Երբ Սարոյանը քսան-երեսուն տարեկան էր, նա գրում էր ավելի լավ, քան դրա իրավունքն ուներ»: Իսկ բուլղարացի գրող Կրաստան Դյանկովը , որն անձամբ ճանաչել է Սարոյանին, ասում էր, որ «նրա գրքերի աշխարհում... մարդ իրեն զգում է թե՛ ուրախ ու թե՛ մի քիչ տխուր ու լարված, պատրաստ որեւէ անակնկալի եւ վարպետորեն կանխատեսում է հավատալ ամեն տեսակի անհավանական բաների: Միայն մեկ բան չի կարող անել. անտարբեր մնալ»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ