Երկրորդ տարին է, ինչ Երեւանում կազմակերպվում է Եվրոպական ֆիլմերի փառատոնըՙ բացառիկ հնարավորություն ընձեռելով մեր կինոսիրողին դիտել եվրոպական կինոյի ամենաթարմ աշխատանքները, որոնք հազիվ թե ցուցադրվեն մեր էկրաններին եւ երկար ժամանակ անց միայն կհայտնվեն Համացանցում: Ուրախալի է նաեւ, որ փառատոնը կայացավ նաեւ մարզերում (Գյումրի, Վանաձոր եւ Դիլիջան): Ծրագիրն ընդգրկում էր 12 երկրի ...
Մոտ ինը տարի առաջ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնի հիմնադիր եւ ղեկավար Վիլեն Գալստյանը մեզ տված հարցազրույցում նշեց. «Այս տարվա շրջանավարտների մեջ անվիճելի առաջատարն է Արա Ասատուրյանը: Նա տաղանդավոր է, հարուստ երեւակայություն ունի, անձնուրաց նվիրված է գործին: Բառիս բուն իմաստով դուրս չի գալիս փորձի դահլիճից»:
Արվեստագետի ձեռագրի ինքնատիպությունը մատնում է նրա ներքին որոնումների ուղղվածությունը: Այդ ձեռագիրը ստեղծագործական ընթացքի մեջ փոփոխության ենթարկող արվեստագետը իր համար կարեւոր խնդիր է լուծում. որքանո՞վ են ժամանակի զարգացումներին ադապտացվում իր ընկալումներն ու մոտեցումները, ինչպիսին է արձագանքը նորարարությունների հանդեպ եւ դրանք բացահայտելու իր կարողականությունը (խոսքը անբովանդակ ֆորմալիզմի մասին չէ, այլ կյանքի թելադրանքով ...
Թումանեանի տուն-թանգարանը շարունակելով իր անուան տիրոջ յոբելեանական տարեդարձին առթիւ միջոցառումներ կազմակերպել, ի շարս այլ հրատարակութիւններու վերջերս լոյսին բերաւ նոր գիրք մըՙ Թումանեանի մանկական ստեղծագործութիւններու ժողովածու մը, որ արեւմտահայերէնի փոխադրած է իր հասակակից ու գրչակից վերնատունականըՙ Լեւոն Շանթ, որուն ալ ծննդեան 150-ամեակն է: