Հայ թատերագիտությունը մեծ կորուստ կրեց: Հոկտեմբերի 1-ին 93 տարեկանում երկրային կյանքն ավարտեց անվանի թատերագետ Վարսիկ Գրիգորյանը . կյանք, որն ապրեց հայ թատրոնի հանդեպ անսահման սիրով ու հայ մշակույթի ապագայի հետ կապված տագնապներով, ազնիվ մտորումներով: Նրա բեղուն գրչին տարիներ ի վեր ծանոթ են եղել նաեւ «Ազգ» թերթի ընթերցողներըՙ ...
9 տարվա համառ աշխատանքից հետո վերջապես էկրան բարձրացավ օպերատոր, արցախյան պատերազմի վավերագրող Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Ստեղծագործական խումբը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել, այդ թվումՙ ֆինանսական, մինչեւ կարողացել է իրականացնել ֆիլմի գաղափարը:
Արձանագործը՛ Արթօ Չաքմաքճեան, երկրէ երկիր ու տարիներու երկայնքին յամառ աշխատանքով ու փորձառութեամբը աշխարհի քանդակեց ձեւեր, որոնք ազատ ու արձակ տարածքներ կը բանան մեր նայուածքին համար: Խաչուած մարմինները, Պատռտուած կերպարանքները, Ժամանակին մէջէն, Միջոցին մէջէն, Կինը կոչուած գործերը եւ շատ ուրիշներ թաքուն աղէտ մը կը պատմեն, երբ կը քայքայեն նմանութեան սկզբունքը եւ ...
Հեռավոր Կանադայում իր մահկանացուն կնքեց քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, ավարտվեց արվեստագետի երկրային ուղին: Իր անվան կողքին ամեն տեսակ գերադրական մակդիրներըՙ բացառիկ, մեծատաղանդ եւ այլն, այսօր պարզապես ավելորդ են, որովհետեւ նա արվեստագետ էր կամոքն Աստծո, Աստծո տված ձիրքով ու տաղանդով: Երկրային կյանքի դուռը փակվեց իր ետեւից, արվեստագետի մահով իր ստեղծագործությունը ամբողջացավ, հասավ ...
Արտո Չաքմաքչյանը հայրենադարձվելուց հետո ինքնաբերաբար ենթարկվեց արվեստի կրթության խորհրդային համակարգինՙ տաս տարի նկարեց ու քանդակեց: Այդ ժամանակ ուսանողների ու դասախոսների մտքով չէր անցնում, թե Լեոնարդոն, Ռաֆայելը, Միքելանջելոն երկու, երկուս ու կես տարի են սովորել եւ որ ուսումնառության շրջանում կարեւորը սովորողի եւ սովորեցնողի տեսակներն են եւ ոչ թե տարիների քանակը:
...Երբ ես ուսանելու գացի Հայաստան 1963 թուին, Արտօ Չաքմաքչեանը արդէն Հայաստանի քանդակագործութեան երեւելի դէմքերէն մէկն էր մտաւորական աւանգարդ շրջանակէն ներս:
Ո՞րն է մարդու դերը Երկիր մոլորակի անխափան պտույտներն ապահովելու գործում: Արդյոք նա նպաստո՞ւմ է երկրապտույտի առողջ շարունակականությանը, թե՞ ետ է քաշում այն: Կան մարդիկ, ովքեր շարունակականությունն ապահովող նվիրյալներ են, անշուշտ, նվիրումի տարբեր աստիճաններով, եւ կանՙ ովքեր ապրում են «ինձանից հետո ջրհեղեղ» կարգախոսով կամ այդ հոգեբանությամբ:
Լիբանանահայ թատերագիր եւ բեմադրիչ Վաչէ Ատրունիի «Ծերունին եւ Լեռը» տրաման կարելի է անուանել նաեւ «Հայու Ճակատագիր», գուցէՙ «Ո՞ւր կը տանին ճամբաները», կամՙ «Խորհրդաւոր լերան կանչը» եւ այլն... Սակայն ինչ անունով ալ կոչես զայն, միեւնոյնն է, հանդիսատեսը գործին պարտադրած ծիծաղի ու յուզումի ելեւէջներուն մէջ, հոգեկան թռթիռով պիտի դիտէ ու ծափահարէ զայն: