RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2019-10-24 21:14:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 616, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ»

Մ. Մ.

ՀՀ Նկարիչների միությունում հոկտեմբերի 12-18-ը ներկայացված էր Գագիկ Ղազանչյանի «Ակնթարթային պատկերներ» ցուցադրությունը: Ամսի 18-ը նշանակալի դարձավ «Տերյան» մշակութային կենտրոնիՙ ի դեմս դիզայներ Լիլիթ Մելիքյանի, Գագիկ Ղազանչյանի աշխատանքների հիման վրա ստեղծված հավաքածուի ցուցադրությամբ: Հավաքածուն շատ հետաքրքրական էր ու գեղեցիկ, ներկայացնում էինՙ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի մոդելները:

Իսկական շոու-ցուցահանդես էր կազմակերպված, եթե կարելի է կոչելՙ կենդանի ինստալացիա, որտեղ ցուցադրված մեծադիր նկարների առջեւ,- բոլորն էլ դեկորատիվ արվեստի գեղեցիկ նմուշներ,- կանգնած էին տարաշխարհիկ շպարով ու նկարների հետ խոսուն գույնի զգեստներով մոդելներ, որոնք միստիկ երաժշտության հնչյունների ներքո երբեմն տեղաշարժվում էին սրահումՙ ներկաներին փոխադրելով կալեյդոսկոպիկ մի աշխարհՙ գույների համադրությամբ ու հակադրությամբ:

Իրոք, նման ցուցահանդեսները կարող են ավելի լայն հետաքրքրություններ ունեցող արվեստասերների համար ավելի գրավիչ ու հետաքրքրական լինել:

Այսքան գունառատ եւ հիասքանչ պատկերներին զուգահեռ մեր աչքից չվրիպեցին ՀՀ Նկարիչների միության անփույթ վերաբերմունքը հյուրերին: Չկային տարրական հիգիենայի եւ հարակից պայմաններ:

Ասենք նաեւՙ որ մոդելների թիվը առնվազն կիսով չափ կարելի էր կրճատելՙ յուրաքանչյուրին տալով ինքնադրսեւորվելու ավելի մեծ տարածք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ