ՍԻՄՖՈՆԻԿ ԽՐԱԽՃԱՆՔՙ ԳԵՐԳԻԵՎԻ ԵՎ ԻՐ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա միջազգային մրցանակաբաշխության շրջանակում, վաղը, հոկտ. 19-ին, Երեւանի Ազատության հրապարակում մրցանակաբաշխության արարողությունը բաց է լինելու հանրության առաջ, որի ընթացքում ներկայացվելու են այն անհատները, որոնք նշանակալից դեր են կատարել մարդկության համար: Բացի մրցանակների հանձնումից երեկոն հատկանշվելու է բացօթյա մեծ համերգով, որի ընթացքում ելույթ են ունենալու Ռուսաստանից հայազգի արվեստագետ Մարիամ Մերաբովան եւ Մ. Նահանգներից «Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ Դանա Լեոնգը: Հաջորդ օրը, հոկտեմբերի 20-ին, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ երկու համերգ է տալու, առաջինը երեխաների համարՙ Սերգեյ Պրոկոֆեւի «Պետրոսը եւ Գայլը» ստեղծագործությամբ, երկրորդըՙ երեկոյան, «Ավրորա» մրցանակի նվիրատուներին նվիրված հանդիսության ավարտինՙ հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գործերի մատուցմամբ: |