Ընտրարշավի առաջին տասնօրյակն է բոլորում, եւ գլխավոր խնդիրը, այն է` հետաքրքրություն արթնացնել ընտրողի մեջ հանդեպ նախագահական ընտրությունները, կարծես թե մի փոքր լուծվում է` անկախ նրանից, թե քաղաքական ուժերից ով ինչ կցանկանար: Ընտրություններին չմասնակցող կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ անգամ ՀԱԿ-ի կողմնակիցների որոշ հետաքրքրվածություն կա` սա կարելի է նկատել այն մարզերում հատկապես, ...
Հունվարի 24-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով Միացյալ Նահանգների քաղաքացիներին զգուշացնում էր Ադրբեջանում «հնարավոր բախումներից»: Նույն բովանդակությամբ հորդոր իր երկրի քաղաքացիներին էր հղել նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Նույն օրը Բաքվից 190 կմ. հեռավորության Իսմայիլի շրջկենտրոն էր մտցվել ՆԳՆ ներքին զորքերի «արագ արձագանքման» գունդը` զրահատեխնիկայով եւ ոստիկանության մոտո-մեքենայացված ...
ԱՄՆ Սենատը նախորդ օրը հաստատեց պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերրիի թեկնածությունը, եւ արդեն փետրվարի մեկից Ջոն Քերրին կստանձնի պետքարտուղարի պարտականությունները:
Երգիծելու շատ բան կա այս օրերին, նկատի ունենք նախագահական... նախընտրությունները: Եվ, բնականաբար, մեր տաղանդավոր երգիծանկարիչըՙ Toto-ն, չէր կարող անտարբեր մնալ: Սակայն, տեղի տալով երգիծելու մեծ գայթակղությանը, այս անգամ նա խմբագրությունից պահանջեց թերթի մի ամբողջ էջ, էջեր: Տեղի տվեցինք նաեւ մենք եւ ներկա համարի 5-րդ էջը ամբողջապես տրամադրում ենք նրան, նկատի ...
Այս ոտնահարումներն արձանագրված են Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի «Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայում մարդու իրավունքների ոտնահարման» 2012 թվականի զեկուցագրում: Խախտումների ստույգ թիվը 21 հազար 107 է, իսկ զեկուցագիրը հրապարակվել է հունվարի 29-ին վերոհիշյալ միության Դիարբեքիրի մասնաճյուղի շենքում հրավիրված մամուլի ասուլիսում, որտեղ լրագրողի հարցերին պատասխանել են Մարդու իրավունքների միության Հարավարեւելյան Անատոլիայի ...
Սիրիայի գծով ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Սիրիան մասնատվում է»: Նա ԱԽ անդամ պետություններին հորդորել է անհապաղ քայլեր ձեռնարկել եւ հնարավորինս շուտ միասնական լուծում գտնել Սիրիայի հակամարտության համար: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
2012-ին Թուրքիայի բնակչությունը նախորդ տարվա համեմատ 1,2 տոկոսով աճել եւ հասել է 75 միլիոն 627 հազարի: 2011-ին բնակչության թիվը, ըստ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի անցկացրած վերջին մարդահամարի, որի արդյունքները, «Դունյա բուլթենի» կայքէջի վկայությամբ, հրապարակվել են հունվարի 29-ին, եղել է 74 միլիոն 724 հազար:
Այդ մասին հունվարի 29-ի համարում տեղեկացրել է «BIA» լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությանՙ Միջազգային ներում կազմակերպությունը Սամաթիայում տարեց հայ կանանց նկատմամբ իրագործված հարձակումների առնչությամբ համակողմանի եւ անաչառ հետաքննություն սկսելու կոչ է արել Թուրքիայի ղեկավարներին:
Լաս Վեգասում ԱՄՆ նախագահ Բարարք Օբաման Կոնգրեսին հորդորել է արագացնել 11 մլն անօրինական ներգաղթյալների խնդրի լուծումը, որոնք երկիր են թափանցել Մեքսիկայի սահմանից: Նախագահ վերընտրվելուց հետո Օբամայի առաջին ելույթը փաստորեն նվիրված էր ներգաղթյալների խնդրին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն որոշել է Պաղեստինյան ինքնավարությանը փոխանցել 400 մլն շեքել, որը դեկտեմբերին ստացվել էր որպես հարկերի եկամուտ: Այդ մասին հաղորդում է «Ջերուսալեմ փոստ» թերթըՙ վկայակոչելով Նաթանյահուի կառավարության աղբյուրներ:
Անժամանակ մահվան ափսոսանք եւ հուզմունք կա «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 22-ի համարի, թուրքական «Թուդեյզ Զամանից» արտատպված, վերոնշյալ վերնագրով Յավուզ Բայդարի հոդվածում, որտեղ հեղինակը խոսում է հանդարտ բնավորության տեր հայազգի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Տիրան Բաքարի մասին, որ 60 տարեկանում կնքել է իր մահկանացուն Թուրքիայում:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժինը մեկ տարի է, ինչ գործում է: Բաժնի պետ Մարիա Բարաղամյանի ներկայացմամբՙ մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ լուրջ արդյունքների հասնել, սակայն փորձել են առավելագույն ջանքեր կատարել Երեւանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ուղղությամբ: Նախ միջազգային հարթակներում ներկայացվել է Երեւանըՙ նպատակ հետապնդելով առավել ...
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) եւ ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական եւ ռուսական ազգային մասերի համատեղ նիստին: Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարեւորել է ծավալվող համագործակցության շրջանակներում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, ինչը մեծ նշանակություն ունի Հայաստանի ռազմարդյունաբերական ...
Գործունեության հնգամյակի կապակցությամբ երեկ «Երեւան» հյուրանոցում «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում-քննարկումՙ ամփոփելով ու գնահատական տալով 2012-ին: «Հայաստան 2012. ընտրության տարի» տարեկան զեկույցը ներկայացնում է Հայաստանի եւ տարածաշրջանի իրադարձություններն ու խնդիրները: «Սիվիլիթասի» մասնագետները խնդիրները վեր հանելուն զուգահետ նեկայացնում են նաեւ դրանց լուծման տարբերակներն ու զարգացումները: Բացի զեկույցի հրապարակումիցՙ երեկ հիմնադրամը կազմակերպել ...
«Ամերիաբանկի» շահույթն անցած տարի կազմել է 6,2 մլրդ դրամ, նախորդ տարվա` 2011-ի համեմատ աճելով 50 տոկոսով: Այս մասին երեկ հայտնեց բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանըՙ ներկայացնելով «Ամերիաբանկի» գործունեության տարեկան արդյունքները:
Ինչպես տեղեկացանք Հայաստանի բանկերի միությունից, «Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված, հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 14-ը «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, իսկ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում: Գործող քարտերը` մինչ այդ եւ դրանից հետո, կշարունակեն սպասարկվել առանց ...
Թբիլիսիում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքից կազմակերպվող բարեգործական միջոցառումները: Հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին սիրով իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության պատկանող երգ-երաժշտության վարպետ կատարողներ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը տարին սկսում է հետաքրքական համերգներով, որոնցից առաջինը տեղի կունենա վաղըՙ փետրվարի 1-ին: Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 1-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, կկատարի Դմիտրի Շոստակովիչի թիվ 10 սիմֆոնիան, իսկ գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերի հետ` Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:
Համիդյան ջարդերի ժամանակաշրջանից մինչեւ Հայոց մեծ եղեռնի տարիները եւ գերտերությունների քաղաքական առքուվաճառքը Օսմանյան կայսրությունում ապրող ոչ թուրք ազգերի` մանավանդ հայերի եւ հույների հաշվին, մինչեւ 1920-ական թվականները մեծ արձագանք են ունեցել ժամանակի հունական մամուլում, սակայն այս մասին շատ քիչ է հայտնի ժամանակակից հայ եւ հույն հանրությանը, որ հույն մամուլը, մանավանդ երգիծանկարչությունն ...
Բարաք Օբամայի նախագահ վերընտրվելուց հետո սենատոր Չակ Հեյգելի պաշտպանության նախարար նշանակման լուրը քաղաքական փոթորիկ առաջացրեց միասեռականների, Վաշինգտոնի իսրայելական քարոզչական կազմակերպությունների եւ հայերի շրջանակներում: Շիտակ խոսքի տեր անձնավորություն լինելովՙ Հեյգելն իր քաղաքական կարիերայի ընթացքում քանիցս վիրավորել է վերոնշյալ եւ գուցե նաեւ այլ խմբավորումներին: Այժմ Զինված ուժերի կոմիտեի եւ հետագայում Սենատի ամբողջ ...
Հարավային Կորեան հաջողությամբ արձակել է իր առաջին գիտական արբանյակը: Այն ուղեծիր է դուրս բերվել կորեական KSLV-1 մղիչ հրթիռով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հրթիռը պատրաստվել էր ռուսաստանցի մասնագետների օգնությամբ:
Վերջերս լույս տեսավ «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի (Ստեփանակերտ) հովանու տակ հրատարակվող «Գեղarm» գրական-թարգմանական հանդեսի հոբելյանական` 50-րդ համարը: Միաժամանակ լրացել է հանդեսի հրատարակության 10 տարին, ինչը կրկնակի ուշագրավ իրադարձություն է ոչ միայն Արցախի, այլեւ հայկական ընդհանուր գրական-մշակութային դաշտում: Պարբերականը նախընթաց տարիներին իր ուրույն տեղն է գրավել արդի գեղարվեստական խոսքի հրատարակման ասպարեզում` կանոնավորապես ...
Ուրախությամբ ստացանք Բեյրութի «Փթիթ» մանկապատանեկան պարբերաթերթի հերթականՙ 7-րդ համարը, որն ուսուցողական-դաստիարակչական ուղղվածությամբ գտնված է թե՛ ծնողների, թե՛ երեխաների համար: Ամեն անգամ հանդեսի գունագեղ գրավչությանը նոր, թարմ կերպարանք է հաղորդվում, բովանդակային բազմազանությամբ ստեղծելով ընթերցողական հետաքրքրություն եւ կապվածություն: Հատկապես խաղ-վարժությունները, որ բացի գիտելիք ու տեղեկություն հաղորդելուց, ճկուն են դարձնում մտածողությունըՙ ինչպես թվային ...
Հունվարի 24-ի երեկոյան Չեխիայում Հայաստանի դեսպանատանը ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ հայ-չեխական գրական կապերին ու Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Բացելով երեկոնՙ ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան նշեց, որ հայերի կյանքում գիրքը միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել: Եվ դա ամենեւին պատահական չէ, քանի որ հայ գրի ու ...
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մեծ հաջողության հասավ Դանիայում անցկացված A կարգի մրցաշարումՙ թիմային հաշվարկով գրավելով 1-ին տեղը: Հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկած հայ 8 ըմբիշներից 7-ը դարձան մրցանակակիրներՙ նվաճելով 3 ոսկե, 2-ական արծաթե եւ բրոնզե մեդալ:
Չի բացառվում, որ Վախթանգ Դարչինյանը ռինգում կրկին մենամարտի WBO-ի վարկածով 1-ին կիսամիջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, 30-ամյա ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Այս մասին հայտարարել է Դոների պրոմոութեր Բոբ Արումը:
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Բրազիլիայում անցկացված համաամերիկյան 9-րդ թիմային առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի կոչում: Հակոբյանը հանդես է եկել երկրորդ խաղատախտակի վրա: Մրցաշարին մասնակցել են 28 շախմատիստնե :
Փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը չի հեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական բրիգադը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Թուրքիա, որտեղ փորձաշրջան կանցնի ղազախական «Ակտոբեի» կազմում: Վերջինս հետաքրքրվում էր Ռոբերտի ծառայություններով, ուստի հրավիրել է մարզումների: Փետրվարի 1-ին «Ակտոբեն» ստուգողական հանդիպում կանցկացնի մոլդովական «Զիմբրուի» հետ: Նախատեսվում է, որ Արզումանյանը կմասնակցի այդ հանդիպմանը: Իսկ հաջորդ օրը նա Թուրքիայից կուղեւորվի Ֆրանսիայի Վալանս քաղաք, ...
Մալիացի հարձակվող Յամադոու Կեյտան 1,5 տարվա պայմանագիր է կնքել «Արարատի» հետ: Կեյտան անցած մրցաշրջանում հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»: «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը լավ ծանոթ է ֆուտբոլիստի խաղային որակներին, քանի որ 2012-ի մրցաշրջանի սկզբում մարզում էր «Գանձասարը»: