Հարեւան երկրից լրատվությունը գնալով ավելի է հիշեցնում «ռազմաճակատային հաղորդագրություն». միայն երեկ Ադրբեջանում արձանագրվել է հրկիզման երկու, զանգվածային գործադուլի եւ քաղաքացիական բողոքի մեկական դեպք: Հունվարի 31-ի գիշերը խոշոր «հրդեհ է բռնկվել «Բինա» առեւտրի կենտրոնում»: Նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցները չեն թաքցնում, որ դա «ամենայն հավանականությամբ կապ ունի մեկ շաբաթ առաջ առեւտրի կենտրոնի վարձակալների ...
Լիբանանյան «Հզբոլլահ» ռազմականացված կազմակերպությունը երեկ դատապարտել է Սիրիայի տարածքի վրա իսրայելական օդուժի կատարած երկու գրոհները: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: «Հզբոլլահը» իսրայելցիների օդային հարվածները գնահատել է որպես «բարբարոսական ագրեսիա» եւ լիակատար համերաշխություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երեւանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված են նաեւ 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը եւ Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղըՙ 834 մլն 534 հազար ...
Հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական իր քարոզարշավը երեկ շարունակեց Կոտայքի մարզում` հանդիպելով Եղվարդի, Նոր Հաճընի, Ձորաղբյուրի, Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը այցելեց Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս» ընկերության ջերմատուն, ծանոթացավ ընկերության գործունեությանը, նաեւ եղավ Չարենցավանի ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» ընկերությունում, որտեղ էլ ...
«Ազգի» նախորդ համարում, վկայակոչելով թուրքական «Էվրենսել» կայքէջը, անդրադարձել էինք Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի «Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայում մարդու իրավունքների ոտնահարման» 2012 թ. զեկուցագրին, ըստ որի, ոտնահարումները 21 հազար 107 են:
Հունվարի 28-ից փետրվարի 10 Երեւանում կընթանան իրանական մշակույթի օրերՙ նվիրված Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին: Միջոցառումները մեկնարկել են Երեւանի Կապույտ մզկիթում: Փետրվարի 1-ին տեղի կունենա ֆուտբոլի մրցույթ, որին կմասնակցեն 15 ուսանողական թիմեր: Փետրվարի 10-ին Նկարիչների միությունում տեղի կունենա Երեւանի պատմության թանգարանի եւ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համատեղ կազմակերպած ցուցահանդեսը:
Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում երեկ բացվեց մեր երկիրը եվրոպական ընտանիքին կապող եւս մեկ կենտրոն` ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը, որի հիմնական առաքելությունն է լինելու «իրազեկել Հայաստանի կառավարությանն ու հանրությանը Եվրոպական միության գործունեությանը, ծրագրերին»: Կենտրոնի բացմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան , Հայաստան-ԵՄ հարաբերությունները համակարգող միջգերատեսչական խորհրդի ղեկավար ...
Ըստ հայկական աստղագիտական ընկերության տարածած հաղորդագրությանՙ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունել է բանաձեւ, ըստ որի Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի անդամ, որը Հայաստանի համար խիստ կարեւոր է ոչ միայն գիտատեխնիկական, այլեւ քաղաքական առումով: Հատկանշական է, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել է խանգարելու Հայաստանի անդամակցությանը, սակայն ...
Կառավարության գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությանը երեկ անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա ընդգծեց որ վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումներից, ըստ հարցվող քաղաքացիների, ամենաշոշափելի արդյունք է գրանցվել բջջային կապի եւ ինտերնետի ոլորտում: Հարցված քաղաքացիների 95,3 տոկոսը գնահատել է, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ ...
Կառավարությունը երեկ երկարաձգեց պետեկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու պայմանագիր կնքած քաղաքացիների ստորագրության վարձավճարի սուբսիդավորման ժամկետը մինչեւ 2012-ի դեկտեմբերի 30-ը: Դեկտեմբերին դիմած ութ հազար քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության սպասարկման 3 հազար դրամ կազմող ծախսը սուբսիդավորելու նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել է ավելի քան 24 մլն դրամ:
Հունվարի 26-ին Երեւանում կայացավ «Եվրասիական ինտեգրումը եւ Հայաստանը. Հեռանկարներ, խնդիրներ, քննարկումների ուղղություններ» թեմայով կոնֆերանս, որին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները, Ազգային ժողովի պատգամավորներ, ճանաչված գիտնականներ եւ վերլուծաբաններ Ռուսաստանից, Ղազախստանից եւ Հայաստանից: Լինելով առաջինն այս կարգի հրապարակային քննարկումներում, այդ կոնֆերանսը առիթ տվեց ամփոփելու եվրասիական ինտեգրման թեմայով մեր երկրներում արդեն ...
Orange-ը եւ MegaFon-ը տեղեկացնում են երկու ընկերությունների միջեւ ռոմինգի ոլորտում համագործակցության շարունակման եւ ընդլայման մասին: 2012 թ. ապրիլից սկսածՙ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում եւ միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի եւ MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Փետրվարի 1-իցՙ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաեւ կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնիցՙ ...
Հայաստանի բանկային համակարգի անցյալ տարվա շահույթն ավելացել է 5,6 մլրդ դրամով` 15 տոկոսով եւ կազմել 42,7 մլրդ դրամ: Այդ մասին երեկ «Նովոստի-Արմենիա» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկային միության նախագահ Աշոտ Օսիպյանը : Շարունակելով ներկայացնել բանկային համակարգի անցյալ տարվա ցուցանիշներըՙ նա տեղեկացրեց, որ բանկային ...
Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող առաջին ընկերությունն է, որը հաջողությամբ սկսեց կիրառել ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:
ՄՏՍ խմբի փոխնախագահ եւ ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին:
Մեր ընկերության շուրջ վերջին օրերին ստեղծված անառողջ մթնոլորտում նպատակահարմար ենք գտնում որոշ պարզաբանումներ տալ հանրությանը: Մեզ համար ազատ եւ անկախ մամուլի դերն անգնահատելի է: Այն քաղաքացիական հասարակության կայացման հարցում ամենակարեւոր դերակատարությունն ունի: Բայց եւ շատ կարեւոր է զգալ եւ պահպանել ազատության այն սահմանը, որը չի սահմանափակում դիմացինի ազատություններն ու իրավունքները:
Դասական գրականության վերարժեւորման լավագույն ձեւը անցյալի գրողների գործերի վերահրատարակությունն է, իսկ դրա առիթը հիմնականում հոբելյանական տարեթվերն են անշուշտ: Անցյալ տարի լրացավ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակը: Այս առիթով «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց գրողի «Ընտրանին» , որը կազմել եւ հրատարակության է պատրաստել արձակագիր Լեւոն Խեչոյանը : ...
Օրերս իր մահկանացուն կնքեց Հայաստանի երկրորդ հանրապետության հայտնի անձերից մեկըՙ կուսակցական եւ պետական ճանաչված գործիչ Հենրիկ Մինասյանը: Որքան էլ զարմանալի թվա, սովետական երկրի անդեմ ու աննկարագիր չինովնիկների հսկա բանակի մեջ այնուամենայնիվ ե՛ւ իսկապես ազնիվ հայրենասերներ կային, ե՛ւ ընդգծված անհատականություններ, ե՛ւ պայծառ անձնավորություններ, ե՛ւ հարուստ նկարագրի ու հետաքրքրական խառնվածքի տեր մարդիկ:
Թատրոնում անսպասելի տարրը ներկայացումը դիտարժան դարձնելու կարեւոր պայմաններից է, ինչը թատրոնաստեղծ տարբեր բաղադրիչների միասնության ներսում բոլոր առումներով ապահովում է ներկայացման ժամանակակից լինելը: Եթե անսպասելին հայտնաբերում ես գեղագիտական լուծումների մեջ, ապա ակնկալում ես նաեւ նոր հայացք գաղափարի երեւակման ընթացքում (այլ հարց էՙ ինչքանով են համոզիչ նոր վարկածները), այդ դեպքում առնչվում ես ...
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ԱՄՆ-ում բնակվող Վանես Մարտիրոսյանին զրկել է 1-ին միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ դառնալու հնարավորությունից, քանի որ հայ բռնցքամարտիկը հրաժարվել է փետրվարի 23-ին մենամարտելու կուբացի Էրիսլենդի Լարայի հետ: Վանեսը հայտարարել էր, որ ռինգ դուրս կգա միայն մարտի 1-ից հետո:
Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ 2015-ի ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկվել է ընտրական վերջինՙ 10-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի եւ Ղազախստանի ընտրանիները:
Այսօր Թբիլիսիում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությունը: Հայաստանն այդ մրցումներին կմասնակցի ներկայացուցչական կազմով: Տատամի դուրս կգան 15 ձյուդոյիստներ: 4 ձյուդոյիստ մրցավեճի կբռնվի մինչեւ 60 կգ քաշային կարգում: Փորձառու Հովհաննես Դավթյանի հետ մեդալների համար կպայքարեն նաեւ Արթուր Վարդանյանը, Գոռ Մկրտչյանը եւ Գրիգոր Իվանյանը: 66 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Արմեն ...
Իսպանիայում ընթացող ֆուտբոլի Copa del Sol մրցաշարի 3-րդ խաղում 2-0 հաշվով հաղթելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, «Շախտյորը» մտավ եզրափակիչ, որտեղ վաղը կմրցի լեհական «Վիձեւի» հետ: 47-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը: Նա պատ խաղարկելով Ֆեռնանդինյոյի հետ, մենմենակ հայտնվեց դարպասապահի դիմաց , շրջանցեց նրան ու գրավեց դարպասը: 60-րդ րոպեին Հենրիխը փոխարինվեց: 61-րդ րոպեին ...
Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանին չհաջողվեց ընդգրկվել ուկրաինական «Կարպատների» կազմում: Նա փորձաշրջան էր անցնում այդ թիմում: Դրա համար Մկոյանը խզել էր պայմանագիրը «Շիրակի» հետ ու ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ էր ստացել: Սակայն Մկոյանն ու «Կարպատների» ղեկավարությունը համաձայնության չեն եկել պայմանագրի կնքման հարցում: Այնպես որ Մկոյանը ստիպված է նոր ակումբ որոնել: Նա ...