ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ՏԻԵԶԵՐՔԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ Ըստ հայկական աստղագիտական ընկերության տարածած հաղորդագրությանՙ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունել է բանաձեւ, ըստ որի Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի անդամ, որը Հայաստանի համար խիստ կարեւոր է ոչ միայն գիտատեխնիկական, այլեւ քաղաքական առումով: Հատկանշական է, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել է խանգարելու Հայաստանի անդամակցությանը, սակայն Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ: Դառնալով COPUOS-ի անդամ, Հայաստանն այնուհետեւ միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին: |