Երիցս ճիշտ էր մեր փորձառու պետական գործիչներից Վազգեն Մանուկյանը, երբ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում հռետորական հարց էր հնչեցնումՙ նախորդ գիշեր դարանակալ արձակված կրակոցները Պարույր Հայրիկյան անձի՞, թե՞ նախագահական թեկնածուի դեմ էին: Դրանով նա բացառում էր նաեւ այն վարկածը, իրավացիորեն, որ մահափորձը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ: Բնականաբար, անձնական հակառակորդը ...
Արդեն երկրորդն օրն էՙ Տպագրիչների 9 հասցեն մարդաշատ է: Տարածքը դեղին ժապավենով շրջափակված է, ոստիկաններով շրջապատված: Տարածքի բնակիչներից շատերը դեռ չեն հասկանում, թե նախորդ գիշեր ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչո՞ւ: Հունվարի 31-ի գիշերըՙ ժամը 23:30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը ցնցել է հասարակությանը: Անկախ կուսակցական եւ ...
Հունվարի 31-ինՙ ժամը 22-ի սահմաններում, Հայաստանի զորամասերից մեկի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վերք է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Այվազյանը: Պաշտպանության նախարարությունից «Ազգ»-ին հայտնում են, որ 22-ամյա Ալբերտը բանակ էր զորակոչվել 2012-ի գարնանային զորակոչովՙ Նոր Նորքի զինկոմիսարիատից: Փաստի առթիվ ՀՀ ...
Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատը ձայների 94 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Մասաչուսեթս նահանգից նախկին սենատոր, այս տարի իր 70-ամյակը բոլորող Ջոն Քերրիի թեկնածությունը: Հիշեցնենք, որ սենատոր Քերրին պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող ամերիկյան օրինագիծը: Ինչպես փոխանցում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարէզ» թերթը` վկայակոչելով տեղի Հայ ...
Նախագահական նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում, երբ ամեն ինչ ընթանում էր հանգիստ, խաղաղ, հանդուրժողական ու գործնական մթնոլորտում, երբ կային բոլոր հնարավորությունները վերջապես Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակած կրակոցները խաթարեցին այդ բնականոն ընթացքը: Այս ամենը հարցեր են առաջացնում ու վնաս հասցնում ՀՀ ...
Պայթյունը տեղի է ունեցել ցերեկը, ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ: Դա իրականացրել է ինքնությունը դեռեւս չճշտված մահապարտըՙ քաշելով իր վրա ամրացված ռումբի պատրույգը: Պայթյունի հետեւանքով մահապարտի հետ սպանվել է դեսպանատան անվտանգությունն ապահովող թուրք ոստիկանը, վիրավորվել է երեք մարդ, մեկըՙ լրագրողուհի է, որին տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Պայթյունը լուրջ ավերվածություն է ...
Հեռուստաալիքների համար բաղձալի սենսացիոն իրադարձություն դարձավ այն միջադեպը, երբ երիտասարդ մեկը ատրճանակը դեմ էր տվել ամբիոնի մոտ ելույթ ունեցողի քունքին: Հետո հաջորդեց զինված անձի վնասազերծման արկածային տեսարանը: Տեսաժապավենը տարածվեց աշխարհով մեկ, թեեւ մեկնաբանություններն ավելի շուտ տեխնիկական բնույթ էին կրում: Սակայն ռուսաստանյան ԶԼՄ-ները բավականին շահագրգռորեն բացահայտեցին տեղի ունեցածի ենթատեքստերը:
Հունվարի 31-ին «իլհամյուգենդը» գրող Աքրամ Այլիսլիի բնակարանի մոտ պիկետ էր կազմակերպել: «Աքրամ Այլիսլի, դու հայ ես», «Հեռացիր Ադրբեջանից» եւ այլ կոչեր էին հնչել: Դրան նախորդել էր իշխող կուսակցության երկու ֆունկցիոներների` Ալի Ահմեդովի եւ Մուբարիզ Գուրբանլիի կատաղի հարձակումը Այլիսլիի դեմ: Պատճառը Մոսկվայում անցյալ դեկտեմբերին հրատարակված` «Քարե երազներ» վեպն է, որտեղ Այլիսլին ...
Հունվարի 30-ի համարում «Սամաթիայի հարձակումները Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի յուրահատուկ պատրաստությունն են» վերնագրով «Ազգում» այդ հարձակումներին անդրադառնալիս նշել էինք, որ ձեռքի տակ եղած ինֆորմացիան կցկտուր է ու թերի: Հիմա արդեն պարզորոշ կարելի է ասել, որ դա նաեւ աղավաղված է:
«Այսօր մենք գտնվում ենք մի փուլում, որը ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Ասում են, որ զինադադար է, բայց այդ համաձայնագիրը խախտվում է», երեկ «Սինոփսիս Արմենիա»-ում ուսանողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :
Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ 2013 թվականին պետության կարիքների համար ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: Նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը եւ հանձնարարվել 1-2-օրյա ժամկետում ինսուլինային սրվակները բաշխել Երեւանի ու մարզերի բժշկական հաստատություններին: Ձեռք բերված ինսուլինի խմբաքանակն արդեն երեկվանից բաշխվում է:
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի հանդիպումը Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանի հետ, սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանին 45 մլն դոլար վարկի տրամադրումը: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին : Նա նշեց, որ գումարը կուղղվի 170 կմ կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնմանը, ...
Երեկ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Ուկրաինայի մշակույթի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2013-2017 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը :
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի դեկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18170 գործարք, ինչը 15,6 տոկոսով բարձր է նոյեմբերի եւ 18,9 տոկոսով ցածր` 2011-ի դեկտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 10,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատՙ 1,2 ...
«Ազգի» հունվարի 26-ի համարում խոստացել էինք, որ Քյոլնի համալսարանում հյուրընկալած Հասան Ջեմալի արտասանած խոսքին կանդրադառնանք առանձին: Դրան հավելենք նրաՙ «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի մասին 2012-ի նոյեմբերին Գերմանիայում հրապարակված գնահատականներըՙ բեսթսելլեր դարձած գրքից որոշ մեջբերումների համադրությամբ: Ստորեւ երեք ձայնՙ գերմանացու, թուրքի, հայի:
Տորոնտոյի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում հունվարի 13-ին տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի երկարամյա անդամ Հակոբ Ալթունյանի երկու նոր գրքերի շնորհանդեսը` կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի Լիբանանի եւ Տորոնտոյի մասնաճյուղերի:
Յուրաքանչյուր տարվա ավարտին «Ազգի» խմբագրությունը սկսում է ստանալ ամանորյա ավանդական շնորհավորանքի բացիկներ, նաեւ ընծաներՙ օրացույցներ, գրասեղանային պիտույքներ, քաղցրավենիք կամ խմիչք: Այս տարին էլ բացառություն չէր եւ ինչպես միշտ, այս անգամ էլ շնորհավորանքներ եղան երկրի պետական-քաղաքական կառույցներից, կառավարությունից, նախարարություններից, Ազգային ժողովից, ոստիկանությունից, հասարակական ամենատարբեր կազմակերպություններից, մշակութային եւ կրթական օջախներից, օտարերկրյա դեսպանատներից, ...
Լեւոն Խեչոյանը ժամանակակից հայ արձակի այն սակավ ներկայացուցիչներից է, որի գրականության ինքնահատուկ երանգն ու հնչեղությունը կյանքային երեւույթների, մարդկային հոգեբանության եւ հարաբերությունների խոր թափանցումների եւ գրողական սուր հայացքի շնորհիվ ստեղծում է լեզվամտածողական այնպիսի թանձր շերտավորումներ, որ ապահովում է ընթերցանության հիրավի ազդեցիկություն: Կերպարային բազմաշերտւթյան, մարդու հոգեկան աշխարհի նուրբ, թաքուն կողմերի բացահայտումների միջոցով ...
Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատար «Candoco» պարային խմբի ներկայացուցիչները երեկ անցկացրեցին վարպետության դասընթաց, որին մասնակցում էին Երեւանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատին կից ինքնագործ խմբի անդամները, Գյումրիի խուլ պարողները եւ «Միհր» թատերական խումբը:
«Ժամանակակից լրագրողներ» թուրքական կազմակերպությունը հատուկ մրցանակ է հանձնել Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթին ու նրա լրագրողներից մեկին: «Արմենպրեսից» տեղեկացանք, որ կազմակերպությունը «Ակօսին» մրցանակ է շնորհել «Չնայած ճնշմանն ու դժվարություններինՙ սկզբունքային հրապարակումները շարունակելու համար եւ ի հիշատակ Հրանտ Դինքի»:
ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում թեեւ Լեւոն Արոնյանը 7-ով ավելացրել է գործակիցը (2809), սակայն պահպանել է տեղը 3-րդ հորիզոնականում: Արոնյանի վարկանիշը միայն մեկով է զիջում 2-րդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկից, որի վարկանիշն անփոփոխ է մնացել:
Երեկ Լոս Անջելեսում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Նրա վիրտուոզ տեխնիկայով, ակնթարթային ռեակցիայով, մրցակցին հասցրած հուժկու ու նպատակային հարվածներով բազմիցս հիացել են բազում երկրների մարզասերներ: