RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-02 02:49:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3862, Տպվել է` 136, Ուղարկվել է էլ.փոստով` 118

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում թեեւ Լեւոն Արոնյանը 7-ով ավելացրել է գործակիցը (2809), սակայն պահպանել է տեղը 3-րդ հորիզոնականում: Արոնյանի վարկանիշը միայն մեկով է զիջում 2-րդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկից, որի վարկանիշն անփոփոխ է մնացել:

Իսկ ահա Վեյք Ան Զեեի մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենը շարունակում է ավելացնել իր ռեկորդային վարկանիշըՙ հասցնելով 2872-ի: Հունվարի համեմատ նրա վարկանիշն աճել է 11-ով: Սա նոր ռեկորդ է: Հիշեցնենք, որ մինչ այդ աշխարհում ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: 2000-ի հուլիսից մինչեւ 2001-ի մարտ ընկած ժամանակահատվածում նրա վարկանիշը եղել է 2849: Եվ ահա այս տարվա հունվարի 1-ին Մագնուս Կառլսենը գերազանցեց Կասպարովի ցուցանիշըՙ վարկանիշը հասցնելով 2861-ի: Իսկ 2800-ի սահմանագիծն առաջին անգամ Կառլսենը հատել է 2009-ի նոյեմբերին (2801):

Լավագույն տասնյակում 4-10-րդ տեղերը զբաղեցնում են Թեյմուր Ռաջաբովը (2793), Սերգեյ Կարյակինը (2786), Վիշվանաթան Անանդը (2780), Վեսելին Թոփալովը (2771), Հիկարու Նակամուրան (2767), Շահրիյար Մամեդյարովն (2766) ու Ալեքսանդր Գրիշչուկը (2764):

Բացի Լեւոն Արոնյանից, 100 ուժեղագույնների թվում են եւս 5 հայ գրոսմայստերներ: Վլադիմիր Հակոբյանը թեեւ պահպանել է վարկանիշը (2704), սակայն 41-րդ տեղից նահանջել է 45-րդ հորիզոնական: Իսկ ահա Սերգեյ Մովսիսյանն առաջադիմել է: Նա վարկանիշը (2695) ավելացրել է 7-ով ու 62-րդ տեղից բարձրացել է 54-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանը պահպանել է թե՛ վարկանիշը (2666), թե՛ իր դիրքը (80-րդ տեղ): 100 ուժեղագույնների շարքում ընդգրկվել է Տիգրան Պետրոսյանը, որի վարկանիշը 2663 է: Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը պահպանել է իր 2661 վարկանիշը, սակայն մեկ տեղով նահանջել էՙ հանգրվանելով 84-րդ հորիզոնականում:

Կանանց վարկանիշային ցուցակի առաջատարը կրկին Հուդիթ Պոլգարն է (2696): Լավագույն տասնյակում են նաեւ Հոու Յիֆանը (2617), Համպի Կոներուն (2597), Աննա Մուզիչուկը (2582), Նանա Ձագնիձեն (2555), Չժաո Հուեն (2554), Կատերինա Լահնոն (2547), Նադեժդա Կոսինցեւան (2531), Մարի Սեբագը (2530) եւ Պիա Կրամլինգը (2523):

Հայ շախմատիստուհիներից 100 լավագույնների ցանկում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան պահպանել է վարկանիշն (2466) ու դիրքը (29-րդ տեղ): Նույնը վերաբերում է նաեւ Լիլիթ Մկրտչյանին, որը 2458 վարկանիշով 34-րդ տեղում է:

Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ երկրների ցանկում իր միջին վարկանիշով (2663) եզրափակում է լավագույն հնգյակը: Առջեւում են Ռուսաստանը (2746), Ուկրաինան (2702), Չինաստանը (2670) եւ Ֆրանսիան (2663): Լավագույն տասնյակում 6-10-րդ տեղերը զբաղեցնում են Հունգարիան (2661), ԱՄՆ-ը (2655), Ադրբեջանը (2651), Հնդկաստանը (2636) եւ Լեհաստանը (2635):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ