Երբ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ ադրբեջանական Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման գնի հարցում, ադրբեջանական պաշտոնյաներն ու աղբյուրները միաբերան հայտարարեցին, որ Ռուսաստանի փաստացի ռազմական դուրսբերումը Ադրբեջանից ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանում կհայտնվեն այլ «օտարերկրյա ուժեր»: Սակայն երեկ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի հարցերով համակարգող Ուիլյամ ...
Ինչպես երեկ տեղեկացրել էր «Սոնսանիյե» կայքէջը, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության Յալովայի քաղաքային վարչությունը «Լեռնային Ղարաբաղի օկուպացիան դատապարտելու, վարչապետ Էրդողանի կառավարությանը վճռական քայլերի մղելու» առաջադրանքով ստորագրահավաք է նախաձեռնել:
Անցած շաբաթավերջին Բաքվում մամուլի ասուլիս է անցկացրել «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի» համանախագահ, Միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին: Լրագրողներին նա ծանոթացրել է կառույցի վարչության` հունվարի 18-19-ին Ֆրանկֆուրտում անցկացրած նիստի արդյունքների մասին: Միջանկյալ նկատենք` զարմանալի չէ՞, որ «աշխարհի ադրբեջանցիների» հավաքատեղի է դարձել ոչ թե Բաքուն, այլ` գերմանական Ֆրանկֆուրտը: Իսկ այժմ` ըստ էության:
Ըստ Մալաթիայի քաղաքապետարանի որոշմանՙ Հրանտ Դինքի անունով կվերանվանվի այն փողոցը, որտեղ ծնվել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիրը: Այս մասին տեղեկացրել է Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը: Քաղաքապետը նշել է, որ Մալաթիայի շատ փողոցներ կրում են նույն անվանումը, եւ ընդգծել է, որ որոշ փողոցներ անվանափոխելու որոշում ընդունելիս մեծ ...
«Առաջիկայում ուզում եմ ընտանիքիս հետ լինել, կարոտել եմ, 4,5 տարին քիչ ժամանակ չէ, որդիս առանց հոր է մեծացել», «Հարավային դարպաս» օնլայն պարբերականին տված հարցազրույցում իր առաջիկա ծրագրերի մասին այսպես է նշել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ, համաներմամբ ազատ արձակված Վահագն Չախալյանը:
Այն, ինչ երեկ կատարվեց «Երեւան» հյուրանոցում, հիշեցնում էր վատ բեմադրված մեկ գործողությամբ եւ մեկ անձով ներկայացում: Ռեժիսորը Պարույր Հայրիկյանն էր, գլխավոր դերումՙ նույնպես: Հյուրանոցի վարձակալած միջոցառումների դահլիճը լեփ-լեցուն էր. ներկա էին ոչ միայն լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչներ, այլեւ Հայրիկյանի բազմաթիվ համակիրներ, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիտորդներ:
Ինչպես նշել էինք նախորդ համարում, փետրվարի 4-ին Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն վարչապետ Էրդողանին մեղադրել էր Իսրայելի շահերին ծառայելու մեջ: Մեղադրանքի առիթը իսրայելական օդուժի Սիրիային հասցրած հարվածը քար լռությամբ շրջանցելու Թուրքիայի վարչապետի վարքագիծին է:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Շտրասսերի զեկույցի» հետ կապված ամոթալի պատմության տպավորությունը, երբ որոշ երկրների խորհրդարանական պատվիրակություններ ամբողջ կազմով «սարի պես» թիկունք կանգնեցին Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը», դեռեւս օրակարգային է: Մանավանդ` Իլհամ Ալիեւի աշխատակազմում հասարակական-քաղաքական հարցերի «կուրատոր» Ալի Հասանովի` «Շտրասսերը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից» հոխորտանքի ֆոնին:
Երեւանի Դալմայի այգու վարձակալների անունից նախագահ Սերժ Սարգսյանին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել է Երեւանի բնակիչ, Դալմայի վարձակալ Անդրանիկ Վիրաբյանը : Կարեւորելով նախագահի աջակցությունն իրենց «արհամարված իրավունքներին զորավիգ լինելու եւ արդարացի լուծումներ տալու գործում», նա նշում է, որ վերջին տարիներին Դալմայի այգիների հողերի վարձակալների բազմաթիվ դիմումներըՙ երկրի ...
107 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Համաձայն նախագծիՙ զինված ուժերում կսպասվի համալրում: Հոգեբանության բնագավառում բարձրագույն կրթություն ունեցած անձանց կշնորհվի սպայի կոչում: Նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս պաշտպանության փոխնախարար Արա ...
Խորհրդային ժամանակաշրջանում հայ-վրացական հարաբերություններն այլ կերպ չէին կարող լինել, քան այն, որ տարածաշրջանի համար նախատեսել էին Կրեմլի իշխանավորները: Բայց վրդովմունքի չդրսեւորված միտումները շարունակեցին խորանալ մի շարք պատճառներով: Դարեր շարունակ հայերը ներկայացնում էին Վրաստանի էլիտար խավը բիզնեսի բնագավառում: Նրանք նաեւ կառուցեցին մայրաքաղաք Թբիլիսին, որը բոլշեւիկյան հեղափոխությունից առաջ «Կովկասի Փարիզը» անվանումն էր ...
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը եւ Նորվեգիայի Թագավորության քարտեզագրության եւ կադաստրի գերատեսչության գույքային իրավունքների եւ զարգացման կենտրոնի տնօրեն Հելգե Օնսրուդը երեկ ստորագրեցին «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» նոր դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը: Համաձայն պայմանագրի, նախատեսում է 9,8 մլն նորվեգական կրոն (1 մլն 750 հազար դոլար) դրամաշնորհ տրամադրել Հայաստանին, ...
Երեկ բարձրարժեք երաժշտություն մատուցելու, քարոզելու եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը «Իրավունք» թերթի կողմից պարգեւատրվեց պատվոգրով` որպես 2012 թվականի մշակույթի բնագավառում լավագույն գործիչ:
Հայկական լեռնաշխարհն ունի միայն մեկ խնդիրՙ երկրաշարժերը, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով «ստուգատեսի» է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքներըՙ մտնում ես գերեզման: Մեր տարածաշրջանում բնությունը ստուգայցի ...
2012-ը պատմական կարեւորություն ունեցող տարեթիվ էր հայկական կինոյի պատմության համար, քանի որ մեր կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին անգամ հայկական կինոյի առջեւ իր դռները բացեց Լուվրի թանգարանը: Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ցուցադրվեց Լուվրում, որին ներկա էին ֆիլմի ռեժիսորն ու Հայաստանի կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հարություն Խաչատրյանին ...
Երեկ, կեսօրին մոտ, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում: «Նիվա» մակնիշի 90 OL 202 համարանիշով ավտոմեքենան, Ալեք Մանուկյան փողոցի կամրջի վրա կորցնելով կառավարումը եւ դուրս գալով երթեւեկելի գոտուց, բախվել է կամրջի արգելապատնեշին ու կոտրելով այն, մոտ 10-15 մետր բարձրությունից գլխիվայր ընկել ձորը: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, իսկ վարորդ Գրիշա ...
Դոկտ. Լերնա Էքմեքչիօղլուն Մասաչուսեթսի տեխնելոգիական ինստիտուտում դասավանդում է 2011-ի աշնանից: Դոկտորական թեզը պաշտպանել է Նյու Յորքի համալսարանում 2010-ին եւ մեկ տարի աշխատել Միչիգանի «Էն Արբուր» համալսարանում: Մասնագիտանում է Թուրքիայում հայերի պատմության գծով, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի եւ ֆեմինիստական շարժման հայ ներկայացուցիչների պատմությամբ:
Փետրվարի 7-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգային ծրագրով ելույթ կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երեւան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության ապա երկհատորյակում (հ. 1, Երեւան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: Խմբագրական շտկումից զատ, ուղղվել են ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի լրումն` ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է ուշագրավ տվյալներ մեկնություններ պարունակող ...
Նախկինում գրամեքենայի վրա հազվադեպ գործածվող @ նշանագիրն այժմ էլեկտրոնային հաղորդակցության գլխավոր խորհրդանշանն է: Իտալացիներն այս նշանը կոչում են «խխունջ», հոլանդացիները` «կապիկի պոչ», իսկ հայերս` «շնիկ», ընդօրինակելով ռուսներին:
Յուրա Մովսիսյանը գոլով նշանավորեց նորամուտը Մոսկվայի «Սպարտակի» կազմում: Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակը» ստուգողական խաղում 2-0 հաշվով հաղթեց տեղի «Ալ Դաֆրային»: 62-րդ րոպեին փոխարինման դուրս գալով, Յուրա Մովսիսյանը 19 րոպե անց տուգանային հրապարակի մատույցներից կատարած դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Խաղավերջում Յուրան կարող էր նաեւ իր 2-րդ գոլը խփել, ...
Ինչպես տեղեկացանք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, հաշմանդամ մարզիկ Սուրեն Բալասանյանը Հարավային Կորեայում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերում արծաթե մեդալ է նվաճել 100 մետր դահուկավազքում:
WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի մարտի 23-ին: Այդ օրը նա Մագդեբուրգում կմենամարտի Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Ռոբերտ Շտիգլիցի հետ, որից ժամանակին խլել էր չեմպիոնական գոտին: Փաստորեն, մարտի 23-ին տեղի կունենա ռեւանշ-մենամարտ:
Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնի 3-րդ տուրում A խմբի մրցաշարի առաջատարներ Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Նիկիտա Պետրովի եւ Անտոն Դեմչենկոյի հետ: Մեր 2 շախմատիստները 2,5 միավորով հետապնդում են աղյուսակը գլխավորող 8 առաջատարներին, որոնք 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: