17-օրյա հացադուլից հետո նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը երեկ երկու անգամ կտրուկ վատացել է: Նրա արյան զարկերակային ճնշումը իջել է 80/40-ի: Մեր այցելության ժամանակ Ղուկասյանը պառկած էր աչքերը փակ, գունատ:
«Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական օդանավ կործանել», այս վերտառությամբ տեղեկատվություն տարածեցին ադրբեջանական, հայկական եւ միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները: Տոնայնության առումով դրանք տարբեր էին, հաճախ` հակոտնյա: Իսկ դրան հետեւեց այլ տեղեկություն` որ ԵՄ հատուկ բանագնաց Լեֆորը Բաքվում Իլհամ Ալիեւի հետ քննարկել է նաեւ «Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի շահագործման հետ կապված հարցը»:
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր կառավարության ղեկավարի` ՀՀ վարչապետի հարցը դեռեւս չի քննարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին առաջարկեց զինվել համբերությամբ, սպասել ընտրությունների արդյունքներին: «Կարծում եմ` 5 տարի դիմացել եք, մի ...
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ին Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարման գործարքների թիվը կազմել է 47014, որից առուվաճառքներինը կազմել է 76,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: 2012-ին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2011-ի համեմատ ...
«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօրՙ ժամը 5-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց 24-ժամյա հացադուլ կհայտարարիՙ նախագահի մյուս թեկնածուներին կոչելով փետրվարի 8-ին հանել իրենց թեկնածություններն ու գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին մենակ թողնել ընտրություններին:
Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի եւ Կոնեկտիկուտի նահանգներում լայնածավալ գործողության շնորհիվ ձերբակալվել են մի հանցախմբի 13 անդամներ, որոնք մեղադրվում են կեղծ վարկային քարտերի միջոցով առնվազն 200 մլն դոլար գողանալու մեջ:
Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական զորքերի եւ ընդդիմության հակամարտությանն ավելացել է մի նոր զինված հակամարտություն: Խոսքը ապստամբ գրոհայինների տարբեր խմբավորումների դիմակայության մասին է:
Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի` համաներմամբ ազատ արձակվելն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար քննարկումների տեղիք է տալու, քանի որ վրացական իրողություններից դուրս այդ համատեքստում տարբեր հարցեր դիտարկելու իրենց հերթին են հասել նաեւ հակառուսական կամ ռուսամետ լրատվամիջոցները` առանց առանձնակի տարանջատման:
Հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող եւ Բարիում այս տարվա հունվարի 11-ին խաչքար-կոթողի բացման առիթով «Ազգ» օրաթերթի հունվարի 30-ի համարում լույս տեսած հոդվածից հետո Իտալիայի Պուլիա նահանգում անհանգիստ ու տագնապալի իրավիճակ է ստեղծվել: Խաչքարի բացման ու օծման պաշտոնական արարողության ավարտին, քաղաքապետարանի դահլիճում, Հռոմում ՀՀ դեսպանության խորհրդական Բորիս Սահակյանին է հանձնվել Բարի քաղաքի իշխանությունների ...
2012 թվականին հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը («Ղ-Տելեկոմ») պետական բյուջե է փոխանցել 21,672,938,130 ՀՀ դրամ (21,7 մլրդ ՀՀ դրամ)` 2012-ի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով երրորդ տեղը:
ՀՀ կառավարությունը եւ Հայաստանի բանկերը համատեղ նախաձեռնել են աննախադեպ վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական, ինչպես նաեւ ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն են:
Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է «Հայաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի բացման արարողությանը: Մեկնարկային համաժողովին Ազգային անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրել են ԵՄ կողմից ...
2012-ին Հայաստան է այցելել 843 հազար զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով ավելի է, քան 2011-ին: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը : Նա նշեց այն հիմնական երկրները, որտեղից առավել ակտիվ են Հայաստան այցելում` ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Ճապոնիա, իսկ Եվրոպայից` Գերմանիա, Ֆրանսիա, վերջերս նաեւ ...
Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված էՙ մինչ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը գործարք է տեղի ունեցել ԱԻՄ առաջնորդի եւ իշխանության միջեւ: Սեդրակյանը հիշում է Հայրիկյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «մարգարեացել է»ՙ հայտարարելով, որ եթե թեկնածուներից մեկի առջեւ անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում, ուրեմն օրենքով պետք ...
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հանրապետական խորհրդի ընդլայնված նիստից հետո կուսակցությունը տարածել է հայտարարություն, որի մեջ ասվում է. «Գնահատելով նախընտրական ժամանակահատվածում երկրում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական իրավիճակը, փաստելով, որ վերջին 5 տարում հանրապետությունում իրականացվող բարեփոխումները վճռական ազդեցություն չեն ունեցել բնակչության կենսամակարդակը բարելավելու, սոցիալական բեւեռացումը կանխելու գործում` ՀԴԿ-ն վերահաստատում է, որ ...
«Կամարի» հերթական 17-րդ համարը փակում է 2012 թվականը, արձանագրում մեր գրատպության շնորհիվ մարդկային քաղաքակրթության պատմության մեջ հայկականի հետքը թողնելու նշանակությունը եւ ձեւակերպում տարվա հոբելյանական ձեռնարկների ընդհանուր պատգամըՙ «Հայ գիրքը դարձնել ամէնօրեայ մշտնջենական ներկայութիւն մեր անհատական եւ հասարակական կեանքին մէջ»:
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Քուվեյթի մշակույթի օրերի բացումը` արաբական արվեստը ներկայացնող ցուցահանդեսով, որից հետո Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց մրցաշրջանը սկսել հաղթանակով: Հակառակ ֆուտբոլասերների սպասումներին, մեր ընտրանին իր հնարավորություններից զգալիորեն ցածր հանդես եկավ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 148-րդ տեղը զբաղեցնող եւ իր կարգով մեր հավաքականին զիջող Լյուքսեմբուրգի հետ: Գրանցվեց նման մրցակցի հետ մեզ պատիվ չբերող ոչ-ոքի արդյունք: Ընդ որումՙ Հայաստանի հավաքականն արդեն 15-րդ րոպեին հայտնվել ...
Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնի 4-րդ տուրից հետո A խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի 3,5 միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում մրցաշարի առաջատարներ Ռաուֆ Մամեդովից, Իլդար Իբրահիմովից, Պավել Պոնկրատովից եւ Ադհիբանից: 4-րդ տուրում հայ շախմատիստը պարտության մատնեց Ֆարուկ Ամոնատովին: