RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 00:21:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1153, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ 24 ԺԱՄՈՎ ՀԱՑԱԴՈՒԼ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ

Հ. Հ.

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօրՙ ժամը 5-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց 24-ժամյա հացադուլ կհայտարարիՙ նախագահի մյուս թեկնածուներին կոչելով փետրվարի 8-ին հանել իրենց թեկնածություններն ու գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին մենակ թողնել ընտրություններին:

«Ազգ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում նախագահի թեկնածուն ասաց. «Այստեղ կարեւորը հացադուլը չէ, քանի որ տեսնում ենքՙ Անդրիաս Ղուկասյանն արդեն 16 օր հացադուլ է անում եւ ոչ մի արդյունք: Ուղղակի այդ կերպ ես ցանկանում եմ նախագահի մյուս թեկնածուների ուշադրությունը հրավիրել խնդրին: Ես այսօրվանից նրանց կսպասեմ ԿԸՀ-ի դիմաց, որպեսզի փետրվարի 8-ին թեկնածությունը միասնական հանելու դիմումներ ներկայացնենք ԿԸՀ-ին», ասաց Հարությունյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ