RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 00:21:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2200, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԱՄՆ-ՈՒՄ ԿԵՂԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի եւ Կոնեկտիկուտի նահանգներում լայնածավալ գործողության շնորհիվ ձերբակալվել են մի հանցախմբի 13 անդամներ, որոնք մեղադրվում են կեղծ վարկային քարտերի միջոցով առնվազն 200 մլն դոլար գողանալու մեջ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ համացանցի ամերիկացի խարդախները հանցակիցներ են ունեցել ուրիշ երկրներումՙ Հնդկաստանում, Կանադայում, Չինաստանում, ԱՄԷ-ում, Պակիստանում, Ռումինիայում եւ Ճապոնիայում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ցանցահենների գործողությունների հետեւանքով 10 տարվա ընթացքում տուժել են առնվազն 8 երկրի բնակիչներ:

ԱՄՆ իշխանությունների տվյալներով, չարագործները ստեղծել են ԱՄՆ քաղաքացիների ինքնության հազարավոր կեղծ վկայականներ, որոնցով գրանցել են 25 հազար բանկավարկային քարտ: Այդ քարտերով ստացվել են երբեք չվճարված խոշոր փոխառություններ, ինչպես նաեւ գնվել են զանազան ապրանքներ, մատուցվել են ծառայություններ:

Բացի դրանից, խարդախները ԱՄՆ-ում գրանցել են մի քանի կեղծ ոսկերչական ընկերություն, որոնք օգտագործվել են նրանց վարկային պատմությունների բարելավման նպատակով:

Եկամուտներով ձեռք են բերվել ավտոմեքենաներ, էլեկտրոնիկա, հագուստ եւ ոսկեղեն:

Հանցագործները ենթակա են մինչեւ 30 տարվա բանտարկության եւ միլիոնանոց տուգանքների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ