ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ 2012-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի պետական բյուջե վճարած հարկերը 22 տոկոսով գերազանցում են 2011 թվականի ցուցանիշը 2012 թվականին հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը («Ղ-Տելեկոմ») պետական բյուջե է փոխանցել 21,672,938,130 ՀՀ դրամ (21,7 մլրդ ՀՀ դրամ)` 2012-ի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով երրորդ տեղը: Թեեւ 2011-ին խոշոր հարկատուների ցանկում ՎիվաՍել-ՄՏՍ-ն նույնպես զբաղեցնում էր երրորդ տեղը (2011-ին հարկային վճարները կազմել են 17,751,611,850 ՀՀ դրամ/17,7 մլրդ ՀՀ դրամ), 2012թ.-ին ընկերությունը նախորդ տարվա իր ցուցանիշը գերազանցել է 22 տոկոսով: 2011-ի համեմատ` 2012-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարկային վճարների ավելացումը հիմնականում պայմանավորված է ընկերության կողմից փոխանցված ուղղակի հարկերի (շահութահարկ եւ եկամտահարկ) ծավալների աճով: Ընդհանուր առմամբ, 2005-ից ի վեր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն մուտք գործեց հայաստանյան շուկա, ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 126,944,110,870 ՀՀ դրամ (126,9 մլրդ ՀՀ դրամ): Ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելակերպ, սոցիալական պատասխանատվություն եւ հարգանք օրենքի հանդեպ, ինչը նաեւ դրսեւորվում է հարկային պարտավորությունների անթերի կատարմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) Տարի | Ցանկում զբաղեցրած տեղը | Գումար (ՀՀ դրամ) | 2005 | 15 | 2,277,059,000 | 2006 | 4 | 9,412,008,770 | 2007 | 4 | 15,490,490,700 | 2008 | 1 | 30,796,438,500 | 2009 | 3 | 15,916,172,700 | 2010 | 4 | 13,627,391,220 | 2011 | 3 | 17,751,611,850 | 2012 | 3 | 21,672,938,130 |
|