RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-02-07 00:21:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԸ ԿԵՍ ՄԻԱՎՈՐ ԵՆ ԶԻՋՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնի 4-րդ տուրից հետո A խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի 3,5 միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում մրցաշարի առաջատարներ Ռաուֆ Մամեդովից, Իլդար Իբրահիմովից, Պավել Պոնկրատովից եւ Ադհիբանից: 4-րդ տուրում հայ շախմատիստը պարտության մատնեց Ֆարուկ Ամոնատովին:

Նույն խմբի մրցաշարին մասնակցող Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Սիմոնյանը եւ Մանուել Պետրոսյանը վաստակել են 2,5-ական միավոր: 2 միավոր ունի Արման Միքայելյանը, 1,5-ականՙ Դավիթ Շահինյանն ու Դավիթ Պետրոսյանը, իսկ Դավիթ Գեւորգյանի օգտին 1 միավոր է գրանցված:

Կանանց մրցաշարին մասնակցող Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց Աննա Գվանցելաձեի հետ ու վաստակեց 3 միավոր: 4-ական միավորով առաջատարներն են Եվգենիա Օվոդը, Մարինա Ռոմանկոն, Լանիտա Ստեցկոն եւ Լիդիա Տոմնիկովան:

C խմբի մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Արթուր Ղարագյոզյանը, որի մրցակիցը Ալեքսեյ Սորոկինն էր: Հայ շախմատիստը վաստակեց 3,5 միավոր ու մոտեցավ աղյուսակը 4 միավորով գլխավորող 10 առաջատարներին: 3-ական միավոր ունեն Վահագն Խաչատրյանն ու Առնոլդ Մինասյանը: Տիգրան Ազարյանն ունի 2,5 միավոր, Հարություն Բարսեղյանըՙ 2:

F խմբի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանին առայժմ չի հաջողվում վայելել հաղթանակի բերկրանքը: Նա 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր օգտինՙ հաշտություն կնքելով Ալեքսեյ Ռեշյոտնիկովի հետ: Հովհաննիսյանը 4 հնարավորից վաստակել է 1 միավոր: 3-ական միավորով առաջատարներն են Ուրի Ելիսեեւը, Բուրակ Ֆիրատը եւ Վլադիմիր Բելոուսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ