RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 00:21:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1129, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑ ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր կառավարության ղեկավարի` ՀՀ վարչապետի հարցը դեռեւս չի քննարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին առաջարկեց զինվել համբերությամբ, սպասել ընտրությունների արդյունքներին: «Կարծում եմ` 5 տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ կդիմանաք», ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՅԴ-ի հետ նոր կոալիցիայի ձեւավորման հավանականության մասին հարցին` Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն մշտապես ձգտում է ստեղծել համագործակցության միջավայր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:

«Այդ հիմքով էլ կոալիցիա էր ձեւավորվել, սակայն մեր գործընկերների մի մասն իրենց որոշմամբ դուրս եկան կոալիցիայից: Եթե մեր գործընկերները կայացնեն կոալիցիա կազմելու որոշում` հարցը կքննարկվի, բայց այդպիսի որոշում դեռ չկա», ասաց ՀՀ վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ