ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ ՄԱԼԱԹԻԱՅԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ Ըստ Մալաթիայի քաղաքապետարանի որոշմանՙ Հրանտ Դինքի անունով կվերանվանվի այն փողոցը, որտեղ ծնվել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիրը: Այս մասին տեղեկացրել է Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը: Քաղաքապետը նշել է, որ Մալաթիայի շատ փողոցներ կրում են նույն անվանումը, եւ ընդգծել է, որ որոշ փողոցներ անվանափոխելու որոշում ընդունելիս մեծ ուշադրություն են դարձրել այն փաստին, թե ինչ ներդրում են ունեցել քաղաքականության կամ արվեստի մեջ Մալաթիայում ծնված մարդիկ, ովքեր, սակայն, ինչ-ինչ պատճառով զոհվել են: Չաքըրը նշել է, որ որոշում է կայացվել 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անունով կոչել Չավուշօղլու թաղամասում գտնվող այն փողոցը, որտեղ ծնվել է հայազգի խմբագիրը: |