RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013



Տեղադրվել է` 2013-02-02 02:49:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1423, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Երեկ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Ուկրաինայի մշակույթի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2013-2017 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Ծրագրի համաձայն, կողմերը կաջակցեն ստեղծագործական կոլեկտիվների եւ անհատ կատարողների փոխանակումներին, մասնակցությանը երկու երկրներում անցկացվող միջազգային փառատոներին եւ մրցույթներին, կստեղծեն բարենպաստ պայմաններ կերպարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային եւ թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար: Կողմերը կաջակցեն համատեղ նախագծերի. կինոյի, թատրոնի, գրականության ոլորտներում, ակտիվորեն կմասնակցեն երկու երկրների համար նշանակալից համարվող իրադարձություններին եւ միջոցառումներին: Փոխադարձության հիման վրա կկազմակերպվեն մշակույթի, կինոյի օրեր, կիրականացվեն ցուցահանդեսների փոխանակումներ:

Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ մշակութային համագործակցության մեկնարկը տրվել է 1996 թվականին` «Երկու երկրների կառավարությունների միջեւ մշակութային համագործակցության մասին» ստորագրված միջկառավարական համաձայնագրով: Հետագայում այն հիմք է հանդիսացել երկու երկրների միջեւ մշակույթի ոլորտում համագործակցության զարգացմանը:

Ստորագրված փաստաթղթերի շրջանակներում իրականացվել են համատեղ միջոցառումներ, մշակույթի եւ արվեստի բնագավառի անհատ կատարողների եւ ստեղծագործական խմբերի փոխանակումներ, ճարտարապետական հուշարձանների վերականգնման աշխատանքներ, ինչպես նաեւ ապահովվել է հայաստանյան ներկայացուցիչների մասնակցությունը Ուկրաինայում կազմակերպվող մրցույթներին, փառատոներին եւ հակառակը:

Հայ-ուկրաինական մշակութային համագործակցությունն առավել ակտիվացել է 2010-2012 թվականներին, հատկապես 2011 թ. հունիսի 30-ից հուլիսի 5-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարած պաշտոնական այցին զուգընթաց` հայ-ուկրաինական մշակութային համագործակցության շրջանակներում:

Վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը գրական-թարգմանական ոլորտում, այս համատեքստում Հայաստանում պետպատվերով տպագրվել է Միրոն Նեստերչուկի «Պոեզիա Արմենիի» գիրքը, որում ներառված են հայ ժողովրդական, միջնադարյան, դասական եւ ժամանակակից գրողների բանաստեղծությունների ուկրաիներեն թարգմանությունները: 2012 թ. ապրիլին Կիեւում Մաքսիմ Ռիլսկիի անվան գրական թանգարանում կայացել է ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը, որն ամբողջապես նվիրված է հայ գրականությանը, մշակույթին եւ պատմությանը:

Համագործակցության ծրագրի ստորագրմանը ներկա էին Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Ազգային թատերական միավորման նախագահ Արա Խզմալյանը, Հայաստանի «Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ