RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2013-02-02 02:49:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4021, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 117

ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆՅԱՆ. ՊԵՏՔ Է ՔՐՏԻՆՔ ԹԱՓԵԼ, ՈՐ ՎԱՂՆ ԱՐՅՈՒՆ ՉԼԻՆԻ

Հ. Հ.

«Այսօր մենք գտնվում ենք մի փուլում, որը ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Ասում են, որ զինադադար է, բայց այդ համաձայնագիրը խախտվում է», երեկ «Սինոփսիս Արմենիա»-ում ուսանողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :

Նախարարի ներկայացմամբՙ Ադրբեջանը փորձում է միակողմանի պարտադրանքի դիմելՙ ռազմական հռետորաբանությամբ, տարբեր արտահայտություններով, սպառազինության մրցավազքով ու բյուջետային հիստերիայով: «Այդ ամենը խոսում է այն մասին, որ իրենք, իրոք, պատրաստվում են պատերազմի: Բայց այս ամենի առկայության պայմաններում առաջին գծում համեմատելով մեր ունակություններն ու ոգին, ես գալիս եմ այն եզրակացության, որ դրանց մի մասը հենց այնպես խոսքեր են»:

Օհանյանի գնահատմամբՙ առաջին գծում գտնող հայ զինվորն այժմ պարտադրողի դերում է, եւ ամեն ինչ արվելու է, որ այդպես լինի միշտ: Նախարարի խոսքովՙ նախորդ տարին առանձնացել է սահմանին առկա լարածությամբ, դիվերսիոն-հետախուզական գործողություններով: «Ցավալի է, որ մենք տարվա ընթացքում ունեցանք կորուստներ, սակայն անհամաչափ պատասխանների միջոցովՙ 5-6 անգամ ավելի խիստ պատժեցինք հակառակորդին, որ էլ չհանդգնի կրկնել», ասաց Օհանյանը:

Շեշտելով, որ ապրում ենք դժվարին ժամանակահատվածում, նախարարը չի կասկածում, որ հայ երիտասարդը կպահպանի իրեն վստահված երկրի անվտանգությունը: «Պետք է քրտինք թափել, որ վաղը արյուն չլինի», ասաց նախարարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ