RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013



Տեղադրվել է` 2013-02-02 02:49:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1469, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԵՎՍ 45 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Ա. Մ.

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանին 45 մլն դոլար վարկի տրամադրումը: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին : Նա նշեց, որ գումարը կուղղվի 170 կմ կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնմանը, միեւնույն ժամանակ աշխատատեղեր ստեղծելով հիմնականում գյուղական ազգաբնակչության համար: Կվերականգնվեն Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Սյունիքի մարզերի 31 համայնքներով անցնող ճանապարհները: Այս վարկը տրամադրվել է 25 տարի մարման ժամկետով եւ ունի 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:

Հունվարին գնաճ է արձանագրվել

Հունվարին դեկտեմբերի նկատմամբ սպառողական գներն աճել են 2,9 տոկոսով: Այդ մասին երեկ ասաց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը : Ըստ նրա ներկայացրած տեղեկատվությանՙ պարենային ապրանքների գներն աճել են 4,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,2 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,8 տոկոսով:

Ըստ ապրանքատեսակների. հունվարինՙ դեկտեմբերի համեմատ, 470 սպառողական ապրանքներից 252-ի գծով արձանագրվել է գնաճ, 129-ի գծով` նվազում, իսկ 19-ի գները մնացել են անփոփոխ:

Ռիելթորները բողոքի ցույց էին կազմակերպել ֆինանսների նախարարության առջեւ

Անշարժ գույքի գործակալությունների տնօրեններն ու աշխատակիցները երեկ ֆինանսների նախարարության առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով վերանայել «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունները, համաձայն որոնց, ընկերությունները ամսական յուրաքանչյուր աշխատակցի համար պետք է 60 հազար դրամ հարկ վճարեն:

Ռիելթորների ներկայացուցիչների հետ հանդիպել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը : Նա խոստացել է անշարժ գույքի գործակալությունների կողմից հիմնավոր առաջարկների դեպքում քննարկել դրանք եւ չի բացառել արված փոփոխությունները վերանայելու հնարավորությունը: Այդ մասին ասացին հանդիպման մասնակից ռիելթորները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ