«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013
| | Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00) | Ընթերցված է` 1277, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 58
| ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանին չհաջողվեց ընդգրկվել ուկրաինական «Կարպատների» կազմում: Նա փորձաշրջան էր անցնում այդ թիմում: Դրա համար Մկոյանը խզել էր պայմանագիրը «Շիրակի» հետ ու ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ էր ստացել: Սակայն Մկոյանն ու «Կարպատների» ղեկավարությունը համաձայնության չեն եկել պայմանագրի կնքման հարցում: Այնպես որ Մկոյանը ստիպված է նոր ակումբ որոնել: Նա այժմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հավաքականի մի քանի ֆուտբոլիստների հետ նախապատրաստվում է փետրվարի 5-ին Լյուքսեմբուրգի ընտրանու հետ կայանալիք խաղին: | | | |
|
| |