RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾԵԼԱՈՃ

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3105, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՍՏԱՑԵԼ Է ISO 26000 ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող առաջին ընկերությունն է, որը հաջողությամբ սկսեց կիրառել ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

ISO 26000 կատարողականի գնահատումը սահմանում է կազմակերպության կատարողական արդյունավետությունը եւ սոցիալապես պատասխանատու գործելակերպի անընդհատ բարելավումը: Որպես ուղեցույցներ` ISO 26000-ն առաջարկում է լուծումների բազմաթիվ տարբերակներ, որոնց ընտրության հարցում կազմակերպությունը կարող է դրսեւորել ազատ մոտեցում:

ISO 26000-ը կազմակերպություններին խրախուսում է վերանայել շահառուների հետ իրենց հարաբերությունները եւ ընտրել ISO 26000-ի այն հանձնարարականները, որոնք ընկերությունների համար առավել կիրառելի են` համապատասխան ոլորտներում հասարակության հետ կապ հաստատելու եւ պահպանելու համար:

ISO 26000-ն ներառում է սոցիալական պատասխանատվության առանցքային յոթ կետ, որից յուրաքանչյուրի մասով ներկայացվում են հիմնական խնդիրները եւ տրվում համապատասխան քայլեր ու գործողություններ ձեռնարկելու հանձնարարական-խորհուրդներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարողական արդյունավետությունը գնահատվել է բոլոր ցուցանիշներով: Ընդ որում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ փորձաքննություն է անցել ներկայացված յոթ կետով:

Կազմակերպության կառավարում

Մարդու իրավունքներ

Աշխատանքային գործընթացներ

Շրջակա միջավայր

Արդար գործառնական գործընթացներ

Սպառողին վերաբերող խնդիրներ

Համայնքային ներգրավվածություն եւ զարգացում

Նշված սկզբունքները ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած հիմնարար արժեքներին համապատասխանում են ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ The CSR ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարթին Նոյղեյթերի համատեղ մամուլի ասուլիսը:

Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես ասաց. «Հաջողությամբ անցնելով ISO 26000-ի փորձաքննությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն ոչ միայն ապացուցեց կորպորատիվ գործելաոճի բարձր ստանդարտներին իր հավատարմությունն ու համապատասխանելու վճռականությունը, այլեւ վերահաստատեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկերության ռազմավարության մաս է կազմում»:

Մարթին Նոյղեյթերն ասել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աշխարհում եզակի ընկերություններից է, եւ միակն է ԱՊՀ երկրներում, որ ստացել է հաստատման վկայագիր` ISO 26000 ուղեցույցների հանձնարարականներն իրականացնելու վերաբերյալ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ