RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2513, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 117

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱԿՏԻՎ Է, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ»

Հ. Ա.

ԵՄ կենտրոն Երեւանում

Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում երեկ բացվեց մեր երկիրը եվրոպական ընտանիքին կապող եւս մեկ կենտրոն` ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը, որի հիմնական առաքելությունն է լինելու «իրազեկել Հայաստանի կառավարությանն ու հանրությանը Եվրոպական միության գործունեությանը, ծրագրերին»: Կենտրոնի բացմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան , Հայաստան-ԵՄ հարաբերությունները համակարգող միջգերատեսչական խորհրդի ղեկավար Արթուր Բաղդասարյանը , տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այլք: Շնորհավորելով ներկաներին նոր կենտրոնի բացման կապակցությամբ ու ընդգծելով, որ «այս կենտրոնը Հայաստանի հետ մեր երկարամյա, արդյունավետ գործակցության ամենալուսավոր կետն է», մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան նշեց. «Այսօր Եվրոպական միությունը Հայաստանում իրականացնում է 80 ծրագիր` հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական, միգրացիոն, այլ ոլորտներում: Ուզում եմ շեշտել, որ արդեն իսկ բազմաթիվ բարեփոխումներ եղել են, բայց եւ բարեփոխումների հիմնական հատվածը դեռ առջեւում է»: Դեսպանը նշեց նաեւ, որ նորաբաց կենտրոնը համագործակցելու է Հայաստանի կրթական ոլորտի պատասխանատուների, մասնագետների, ներկայացուցիչների հետ: «Հայաստան-ԵՄ գործակցությունը այսօր ակտիվ է, քան երբեւէ», շեշտեց դեսպան Հրիսթեան:

Համաձայնելով դեսպանի վերջին մտքին` Արթուր Բաղդասարյանն իր հերթին, ընդգծելով, որ այս կենտրոնը «մեր 3-4 տարվա համագործակցության արդյունքն է», ասաց. «Այսօր արդեն, վերջերս Բրյուսելում ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրից հետո, ԵՄ-ի բոլոր ծրագրերը հասանելի են Հայաստանին: Նախատեսվում է շուտով մեր երկրում Եվրոպական միութjան ծրագրերի թիվը 80-ից հասցնել 150-ի»: Բաղդասարյանը ընդգծեց նաեւ, որ ինքը ողջունում է ԵՄ-ի` «Ավելին` ավելիի դիմաց» քաղաքականությունը. «Հայաստանը իր նախաձեռնողականությամբ ու ակտիվությամբ արդեն իսկ օգտվում է այս քաղաքականությունից», ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ ԵՄ-ի նորաբաց կենտրոնը նոր գործիք կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ