ՕԼԵԳ ՌԱՍՊՈՊՈՎԸ ՀԵՌԱՑԵԼ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ՄՏՍ խմբի փոխնախագահ եւ ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին: Օլեգ Ռասպոպովը ՄՏՍ-ին է միացել 2006 թ.-ին` որպես արտաքին ռեսուրսների վարչության ղեկավար: 2007 թ.-ին նշանակվել է ՄՏՍ խմբի փոխնախագահ եւ ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար: Նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից: Օլեգ Ռասպոպովի կառավարման փորձը դրական ազդեցություն է թողել ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունների, այդ թվումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա, որի ղեկավարությունը բարձր է գնահատում նրա աջակցությունն ու ներդրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն հաջողություն է մաղթում Օլեգ Ռասպոպովին` իր հետագա նախաձեռնություններում: ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ստորաբաժանման մարկետինգի եւ վաճառքի տնօրեն Արտյոմ Վասիլեւը: |