RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1333, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԱՄԵՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊ, ԱՊՊԱ, ԿԱԴԱՍՏՐ

Ա. Մ.

Կառավարության գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությանը երեկ անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա ընդգծեց որ վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումներից, ըստ հարցվող քաղաքացիների, ամենաշոշափելի արդյունք է գրանցվել բջջային կապի եւ ինտերնետի ոլորտում: Հարցված քաղաքացիների 95,3 տոկոսը գնահատել է, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում: Երկրորդ ոլորտը երրորդ անձանց ռիսկի ապահովագրությունն է (ԱՊՊԱ), որի արդյունքները քաղաքացիների 82,4 տոկոսը դրական է գնահատել: «Երրորդ ոլորտը` 65,1 տոկոս, կադաստրի աշխատանքն է, որտեղ մեր քաղաքացիները գնահատում են, որ կան լուրջ ձեռքբերումներ», նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը խոսեց նաեւ խոշոր ձեռնարկությունները պարտադիր արտաքին աուդիտ իրականացնելու եւ հանրությանը ֆինանսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն տալու մասին: Նա անհրաժեշտ համարեց, որ այդ 800-ից ավելի խոշոր ձեռնարկությունների հաշվետվությունները հավաքվեն մեկ կայքում եւ դարձնեն հրապարակային: «Կտեսնենք ընդհանուր պատկերը, թե որոնք են այն ձեռնարկությունները, որոնք չունեն խնդիրներ իրենց ֆինանսական հաշվետվությունների հետ: Կան նաեւ տասնյակ ձեռնարկություններ, որտեղ ֆինանսական աուդիտորները տեսնում են լուրջ խնդիրներ, բացթողումներ: Նույնիսկ կան ձեռնարկություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է: Դա նշանակում է, որ այդ ձեռնարկությունները վերահսկողության տեսակետից հայտնվելու են ռիսկային դաշտում, եւ նրանց նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարական վերահսկողական գործառույթները լինելու են ավելի խիստ, քան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց եզրակացություններում աուդիտորական ընկերությունները խնդիրներ չեն հայտնաբերել», ասաց վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ