30 ԴՐԱՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍԱԿԱԳԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՆԳԵՐԻ ԵՎ GPRS-Ի ՀԱՄԱՐ Orange-ի եւ MegaFon-ի համագործակցությունն ընդլայնվում է 2013 թ. Orange-ը եւ MegaFon-ը տեղեկացնում են երկու ընկերությունների միջեւ ռոմինգի ոլորտում համագործակցության շարունակման եւ ընդլայման մասին: 2012 թ. ապրիլից սկսածՙ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում եւ միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի եւ MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Փետրվարի 1-իցՙ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաեւ կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնիցՙ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս: «Ռուսաստանը հայաստանցիների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, եւ անցած տարվա ընթացքում մենք նկատեցինք, որ մեր բաժանորդներից շատերն են օգտվում այս առաջարկից: Այս առաջարկի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն եւ պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Ուրախ ենք, որ մեր բաժանորդները կարող են Ռուսաստանում հարմարավետ կերպով օգտվել ռոմինգիցՙ միանալով MegaFon-ի ցանցին», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը : Հիշեցնենք, որ MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ եւս. բոլոր այլ մուտքային զանգերի եւ տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: |