RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2672, Տպվել է` 122, Ուղարկվել է էլ.փոստով` 105

ԻՐԱՆՈՒՄ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հունվարի 28-ից փետրվարի 10 Երեւանում կընթանան իրանական մշակույթի օրերՙ նվիրված Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին: Միջոցառումները մեկնարկել են Երեւանի Կապույտ մզկիթում: Փետրվարի 1-ին տեղի կունենա ֆուտբոլի մրցույթ, որին կմասնակցեն 15 ուսանողական թիմեր: Փետրվարի 10-ին Նկարիչների միությունում տեղի կունենա Երեւանի պատմության թանգարանի եւ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համատեղ կազմակերպած ցուցահանդեսը:

Սյս տարի առաջին անգամ Երեւանում կանցկացվեն իրանական ֆիլմերի օրեր: Ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին Հայաստանի գրողների միությունում կանցկացվի Էմմա Բեգիջանյանի «Ծիածան» գրքի շնորհանդեսը:

«Ազգ» -ի հարցին ի պատասխանՙ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրվանդն ասաց, որ Իրանում շատ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի դեսպանատունը: Տարեկան բազմաթիվ հայկական խմբեր ու համույթներ են մեկնում Թեհրան, եւ նրանց հանդիպումը հայ համայնքի հետ կայանում է մշակութային միություններում:

Շիրվանդի փոխանցմամբՙ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Երեւանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու գործընթացը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում կառույցն ընդգրկելու առաջարկությունն արել է Իրանը: «Մենք շահագրգռված ենք, որ իսլամական կոթողը, որն ամենամեծն է Հարավային Կովկասում, պահպանվի եւ փոխանցվի հաջորդ սերունդներին: Հենց այդ պատճառով վերջին հինգ տարիներին մզկիթում Իրանի իշխանություններն իրականացրել են շինարարական եւ ամրացման աշխատանքներ: Մզկիթի պահպանության ծախսերը ստանձնել են Իրանի իշխանությունները», ասաց Շիրվանդը:

Սա եւս մեկ քայլ է, որն ապացուցում է հայ-իրանական բարեկամությունը հատկապես մշակույթի ոլորտում: Շիրվանդի փոխանցմամբՙ երկու երկրների ղեկավարների հարաբերությունները ոչ թե դիվանագիտական-պաշտոնական են, այլՙ ընկերական: Դա էլ է նպաստում երկու ժողովուրդների բարեկամությանը: «Տարածաշրջանում իրանցիներն ամենամոտն իրենց հայերին են համարում: Եթե նկատեք, Հայաստանն ամենից շատ զբոսաշրջիկներ ընդունում է հենց Իրանից», ասում է Շիրվանդը:

Հայաստանում եղած ժամանակահատվածում իրանցի պաշտոնյան հասցրել է ուսումնասիրել հայ ժողովրդի բնավորության գծերն ու մի քանի հատկություններ առանձնացրել: «Հայերը շատ պահանջկոտ չեն եւ ապագայի նկատմամբ մեծ հույսեր ունեն: Նրանք երկիրը զարգացնելու ոչ մի ջանք չեն խնայում: Ինձ ապշեցրել է հայ ժողովրդի գրագիտությունն ու մշակութային բարձր մակարդակը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ