Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը հունվարի 26-ին հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով համաներմամբ ազատ արձակվելու առնչությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած` Միասնական ազգային շարժման տարբեր ներկայացուցիչների «ոչ վայելուչ» հայտարարություններին` «փորձելով նպաստել հակահայկական տրամադրությունների տարածմանը Վրաստանի բազմազգ հասարակության շրջանում»:
Հայոց բանակի կազմավորման, փառապանծ հաղթանակների ու հերոսությունների մասին խոսվել է բազմիցս: Խոսվել է հայի ոգու, հայրենասիրության եւ միայն դժվար պահին միավորվելու ունակության մասին: Այսօր, երբ տարիների հեռվից ես նայում կատարվածին, ցանկությունը մեկն է, առավել բարվոք ու բարեկեցիկ պայմաններում պահպանել ձեռք բերածն ու ուղիներ գտնել զոհեր ու կորուստներ չունենալու համար: Լինելով ...
Որեւէ առիթով Ադրբեջանից հաճախ են արվում հայտարարություններ, թե Մինսկի խմբի ձեւաչափն իրեն սպառել է կամ չի արդարացնում, բնականաբար, Ադրբեջանի հույսերը: Սակայն երբ հարցը գալիս է պաշտոնական փաստաթղթերին ու հայտարարություններին, Ադրբեջանն ամենայն հանգստությամբ հայտարարում, անգամ Ալիեւ կրտսերի դեպքում ստորագրում է հայտարարություններ, թե այս ձեւաչափը հարմար է ու գործուն:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կողմից 1982 թվականին թուրքական «Էսենբողա» օդանավակայանում իրականացրած հարձակման ժամանակ ձերբակալված եւ ուղիղ 30 տարի առաջ կախաղան բարձրացված Լեւոն Էքմեքչյանի ընտանիքը պահանջել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից իրենց որդու աճյունը իրենց հանձնել: Տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
Հունվարի 26-ի համարում «Հայատյացության պոռթկում Ստամբուլի հայաշատ թաղամասերում» վերնագրով անդրադարձել էինք զառամյալ հայ կանանց դեմ դեկտեմբեր-հունվար ամիսներին իրականացված հարձակումներին: Վերջին երկու ամիսներին հարձակումների հետեւանքով տուժել էր միայնակ ապրող հինգ հայ կին: Տուժածներից մեկը սեփական բնակարանում սպանվել էր, մյուսըՙ տեսողությունն էր կորցրել, երրորդիՙ աչքի մեկը կուրացել, եւ բոլորն էլ դաժան ծեծի ...
Հունվարի 23-ին Իլհամ Ալիեւը Դավոսում էր: Նույն օրը գավառական Իսմայիլի քաղաքում շուրջ 3000 մարդ գրոհեց շրջանի գործադիր իշխանության նստավայրը, ապա հրկիզեց «Չիրաղ» հյուրանոցը, գործադիր իշխանության ղեկավարի առանձնատան «հանգստյան գոտին» եւ բակում կայանած 5 ավտոմեքենա:
Մի խումբ ճարտարապետներ, արվեստագետներ ու տարբեր ոլորտների գործիչներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին: Իրենց նամակում նրանք բարձրացրել են Կենտրոնական ծածկած շուկայի («Փակ շուկա») վերականգման ու պահպանման հարցը: Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտայի վրա տեղակայված Կենտրոնական ծածկած շուկայի գլխավոր սրահի կեսից ավելին անցյալ տարի հողին ...
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով գիշերը Երեւան ժամանեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի եւ դրան կից Գործարար խորհրդի անդամներ:
Վահագն Չախալյանի` ազատության մեջ հայտնվելու հանգամանքը մի լավ տակնուվրա է արել վրացական իրականությունը, ավելի շուտ` հերթական անգամ հայերին առնչվող փաստը մեկնաբանվում ու ներկայացվում է սեփական շահերի համատեքստում:
«Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու հնչեցրած մեղադրանքները բացահայտ սուտ եւ ապատեղեկատվություն են: Երբեք եւ ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որեւէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել եւ չէր էլ կարո՛ղ առաջադրվել», այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել օրերս վրացական բանտից ազատ արձակված քաղբանտարկյալ ...
2007 թվականից Պրահայում գործող հայտնի գործարար Աղասի Զավարյանի «Գեներալ» հյուրանոցը փոքր հյուրանոցների անվանակարգում միջազգային հեղինակավոր «Tripadvisor.co.uk» կայքէջի կողմից լավագույնն է ճանաչվել ոչ միայն Չեխիայում, այլեւ Եվրոպայումՙ ստանալով առաջին եւ երրորդ տեղերը: Իսկ աշխարհում «Գեներալը» գրավել է 7-րդ տեղը: «Ճամփորդների նախընտրություն 2013» (Travellers Choice 2013) մրցանակը տրվում է ամեն տարիՙ նկատի ...
Երեւանում տաքսիները հանդիպում են ամեն քայլափոխի, անցնող յուրաքանչյուր 3 մեքենայից առնվազն 1-ը տաքսի է: Վթարների մեջ եւս տաքսիները «պատվավոր» տեղ ունեն: Անհատ տաքսիստներ, տաքսի ծառայությունների տաքսիներ, դեղին համարանիշներով, սպիտակ համարանիշներով, հաշվիչներով եւ առանց հաշվիչների, խաբող հաշվիչներով եւ չխաբող հաշվիչներով` կատարյալ խայտաբղետություն: Մի կողմից վատ չէ, երբ առանց երկար ժամանակ կորցնելու ...
Բեյրութից Համո Մոսկոֆյանը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին Բեյրութի հայ կաթոլիկ Սբ Գրիգոր Լուսավորիչ-Սբ Եղիա աթոռանիստ եկեղեցումՙ պետական, ազգային եւ մշակութային գործիչների ներկայությամբ, տեղի է ունեցել վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանի պարգեւատրման արարողությունը: Բարձր գնահատելով նրա վաստակը լրագրության ոլորտումՙ Հռոմի սրբազան քահանայապետը Նաջարյանին պարգեւատրել է Մեծն «Սուրբ Գրիգոր Ասպետի» քահանայական շքանշանով ...
Հունվարի 24-ի երեկոյան Չեխիայում Հայաստանի դեսպանատանը ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ հայ-չեխական գրական կապերին ու Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Բացելով երեկոնՙ ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան նշեց, որ հայերի կյանքում գիրքը միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել: Եվ դա ամենեւին պատահական չէ, քանի ...
Կասկած չկայ, որ այսօրուան պայմաններով մեր սիրելի հայրենակիցները Հայաստանի մէջ հետաքրքրուած ըլլան հայաստանեան ներքին քաղաքական հարցերով ընդհանրապէս, եւ Հայաստանի միջազգային հարցերով մասնաւորապէս, որովհետեւ Հայաստան կայք հաստատած սուրիահայերը շա՛տ աւելի կարեւոր հարցեր ունին, առնչուածՙ իրենց առօրեայ ապրուստին, կենցաղին, բնակարանին, զաւակներու ուսուցման եւ յատկապէսՙ բոլորին ուսերուն գերակշռած տնտեսական մտահոգութիւններուն:
Բազմիցս քննարկվել է Երիտասարդական պալատի փոխարեն կառուցվող հյուրանոցային համալիրի հարցը, սակայն վերջնական նախագիծ դեռ չի հաստատվել: Ավելին, ինչպես ասաց Երիտասարդական պալատի համահեղինակ-ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը , այժմ Երիտասարդական պալատի տեղում բազալտի շահագործման հանքավայր են կառուցել. «4 հա տարածքը տասը մետր քանդեցին եւ բազալտի շահագործման հանքավայր կառուցեցին` բազալտը դարձնում ...
Լիբանանի գիտության եւ արվեստի ասպարեզներում հեղինակություն վայելող տասնհինգ մտավորականներ 2012-ի Բեյրութի միջազգային մրցանակների երրորդ փառատոնի (BIAF) հաղթողներ հռչակվեցին: Նրանց մեջ միակ հայը եւ միակ նկարիչը մեր հայրենակից Հարություն Թորոսյանն էր, որի արվեստի մասին «Ազգի» էջերում բազմիցս է գրվել: Ինչպես տեղեկանում ենք «Զարթօնք» օրաթերթից, Բեյրութի «Պիել» կենտրոնի «Պավիլյոն Ռուայեալ» սրահում տեղի ...
Հունվարի 26-ին հնդիկ ժողովուրդը նշեց Հնդկաստանի Հանրապետության օրը: Հնդկաստանի Հանրապետության 64-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Հայաստանում սկսվեցին ամսի 25-ին. «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ներկա էին ինչպես հնդիկներ, այնպես էլ հայեր, այդ թվում եւ պաշտոնական անձինք ու հայաստանյան տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, հայ ուսանողների կատարմամբ հնչեց Հնդկաստանի ազգային հիմնը, իսկ հնդիկ ուսանողների կատարմամբ` Հայաստանինը:
Հալէպի Աշրաֆիյէ թաղամասէն եկող օթոբիւսին վերջին կայանը այլեւս հոս էՙ «Շելլելլէթ»ՙ «ջրվէժներ»: Այստեղ որեւէ ջրվէժ չկայ, կան քաֆէ-ռեստորաններ, որոնցմէ ամէնէն հինին անունը «շելլէլ»ՙ «ջրվէժ» է: Այս վայրը կը գտնուի հանրային պարտէզին հիւսիս-արեւելեան կողմը, Քուէյք գետի ափին, Սաադ Ալլահ Ջապրի հրապարակէն մօտաւորապէս մէկ քիլոմեթր հեռու: Հրապարակ տանող ճանապարհը փակ է ինքնաշարժերու ...
Կանադայում լույս տեսնող ԹՄՄ «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի դեկտեմբերի 17-ի համարը տեղեկացնում է, որ Գլենդեյլի կենտրոնական գրադարանում «Ապրիլ» գրատան եւ Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպությամբ տեղի է ունեցել գինեձոն նվիրված ճանաչված մտավորական, հրապարակագիր Վաչե Սեմերճյանի նորՙ «Հիշատակելի դիմաքանդակներ» գրքի լույս ընծայմանը: Երեկոյի հանդիսավարն է եղել Բարսեղ ...
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանիՙ Հայկական բանակ մեկնող տղայի եւ նրա մոր մասին պատմող «Կինը» կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող Zoom Zblizenia միջազգային կինոփառատոնին, որտեղ առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում եւ կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին:
Վեյք Ան Զեեի մրցաշարի ավարտական 2 տուրերում հաշտություն կնքելով Անիշ Գիրիի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, Լեւոն Արոնյանը 13 հնարավորից վաստակած 8,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Արոնյանը տոնեց 5 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց միայն մեկ պարտություն աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ մրցավեճում: Ի դեպ, Մագնուս Կառլսենն այդ պարտիան ...
Դոնեցկի «Շախտյորը» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում անցկացվող Copa del Sol մրցաշարումՙ 2-1 հաշվով պարտության մատնելով շվեդական «Գյոթեբորգին»: «Շախտյորին» հաղթանակ պարգեւեցին Ռակիցկու եւ Թայսոնի խփած գոլերը: Թիմի բրազիլացի նորեկ Թայսոնն իր առաջին գոլը խփեց «Շախտյորում»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Ինչպես հայտնի է, փետրվարի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքում ստուգողական խաղում մրցելու է Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան բանակցություններ էր վարում Ֆրանսիայում 2 հանդիպում անցկացնելու վերաբերյալ, սակայն հաջողվեց միայն մեկ խաղի շուրջը համաձայնություն ձեռք բերել: 2 հանդիպման դեպքում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտադիր էր ուսումնամարզական ...
Ֆուտզալի Հայաստանի հավաքականին չհաջողվեց հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի արգելքը: Թեեւ խմբային մրցաշարի ավարտական խաղում հայ ֆուտզալիստները 4-2 հաշվով հաղթեցին Ուելսի հավաքականին, սակայն վաստակած 4 միավորը բավարար չէր պայքարը շարունակելու համար: Խմբի հաղթող ճանաչվեց Հունաստանի հավաքականը, որն ավարտական խաղում էլ 5-1 հաշվով պարտության մատնելով բուլղարացիներին, վաստակեց 9 միավոր: ...
Թուրքիայի Բելեք քաղաքում ուսումնամարզական հավաքի շրջանակներում Կապանի «Գանձասարն» իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Մրցակիցը Չինաստանի «Դալիան Աերբին» թիմն էր: Հանդիպման ելքը վճռեց ՊՍԺ-ի նախկին ռմբարկու Գիյոմ Օարոնի խփած միակ գոլը: Նշենք, որ չինական թիմի կազմում հանդես է գալիս նաեւ «Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստ Սեյդու Կեյտան:
Սերբ Նովակ Ջոկովիչը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառակի հաղթող: Նա յուրօրինակ ռեկորդ սահմանեցՙ 3 տարի անընդմեջ նվաճելով գլխավոր մրցանակը, որը մինչ այդ թենիսիստներից ոչ մեկին չէր հաջողվել: