Հունվարի 24-ին, անդրադառնալով մոտ 2 տարի առաջ զորամասում սպանված Սեւակ Շահինի ծնողների հետ «Թարաֆի» հարցազրույցին, որտեղ թղթակիցը հանգուցյալի մորՙ տկն Անիին հարցրել է. «Վերջին շրջանում ակտիվացել են հարձակումները Սամաթիայի հայերի դեմ: Դա ձեզ չի՞ կաշկանդում», նշել էինք, որ խնդիրը սոսկ հայ զինծառայողի հենց ապրիլի 24-ին իրականացված սպանությունը չէ, ոչ էլ ...
Այսօր երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է: Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում այսօր մատուցվելու է պատարագ, իսկ հետո կատարվելու է երիտասարդների օրհնության կարգ:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը 2010-ից սոցհարցումներ է իրականացնումՙ ներկայացնելով մարդկանց կարծիքն ու հասարակության վերաբերմունքը երկրի իրական վիճակի մասին: Սոցհարցումն անցկացվել է հունվարի 15-20-ը: Սոցհարցումն անցկացվել է դեմ առ դեմ ընթացակարգով, հարցվել է 18 տարեկանից բարձր 1600 անձ: Կազմակերպության ներկայացուցիչներից Հովհաննես Գրիգորյանը նշում է, որ առանձնահատուկ ուշադրություն ...
38 տարի առաջՙ հունվարի 20-ին ԱՍԱԼԱ-ի առաջին ռազմական գործողությամբ ազդարարվեց նորագույն ազգային զինյալ պայքարի ծնունդը: Եվ 1975 թվականից սկսած` ամեն տարվա հունվարի 20-ին Սփյուռքի տարբեր համայնքներում, իսկ 1988-ից էլ Հայաստանում նշվում է նորագույն ազգային ազատագրական պայքարի տարեդարձը: Այս տարի, հունվարի 20-ին Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը հոգեհանգստյան արարողություն կատարեց Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի ...
Հունվարի 24-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգից ստացված հաղորդագրությունը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012-ի տարեկան սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) նախորդ տարվա համեմատ աճել է 7,2 տոկոսով: Հիշեցնենք, որ երկրի նախագահը խնդիր էր դրել 7 տոկոս տնտեսական, այսինքնՙ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշ ունենալ: 2011-ին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5,9 տոկոս, որը համապատասխան էր ...
Այն պահին, երբ ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ անցկացնող Անդրիաս Ղուկասյանին այցելած ՄԻՊ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները տեղեկացել էին, որ Ղուկասյանն առողջական խնդիրներ չունի, նախագահի թեկնածուն էլ հայտարարել էր, որ շարունակելու է հացադուլն այնքան ժամանակ, մինչեւ վերջ չդրվի շինծու ընտրություններին, նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ առաջիկա երեք օրը ...
Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցը հիշատակել էին Գերմանիայի տարբեր քաղաքներում: Հունվարի 18-ին Պոտսդամում հավաքվել, բանավիճել են Անկարայի եւ Գերմանիայի համալսարաններում դասավանդող քաղաքագետներ, նույն օրը Բեռլինում հայ եկեղեցական եւ մշակութային համայնքը հոգեհանգստյան պատարագին զուգահեռ հանդիպում է կազմակերպել թուրք իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի հետ, հունվարի 19-ին Ցեղասպանության ճանաչման աշխատանքային հանձնախումբը հսկում է ...
Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտտեի ներկայությամբ ստորագրվել է «Shell» եւ «Նեդրա Յուզովսկայա» ընկերությունների համաձայնագիր, որը վերաբերում է Խարկովի եւ Դոնեցկի մարզերում գտնվող Յուզովսկայա հանքավայրի թերթաքարային գազի արտադրանքի բաժանմանը: «Ունիան» գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինայի կառավարությունն արդեն հավանություն է ...
Հոկտեմբեր ամսին Բեյրութից Երեւան եկավ սփյուռքահայ տաղանդավոր ասմունքող Հակոբ Գույումջյանը եւ ունեցավ 3 ելույթ` Երեւանում, Վանաձորում եւ Ստեփանակերտում: Ստորեւ~ ռեժիսոր Լ. Հարությունյանի հատկանշական հոդվածը արցախյան ելույթի առթիվ:
Եթե որեւէ մեկն իր ունեցած բոլոր գրքերը դնի փողոցում` իր տան դիմաց, ապա տրամաբանական է, որ մի ակնթարթում այդ գրքերը կանհետանան: Սակայն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Հերնանդո Գուանլաո անունով մի մարդ իր անձնական գրքերը դրել է դրսում` իր տան դիմաց, գրքերը ոչ թե անհետացել են, այլ համալրվել են նոր օրինակներով: Այս ...
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների պատմությունների, նրանց ողբերգական մահվան ու նրանց ծնողների պայքարին «Ազգ»-ը բազմիցս անդրադարձել է: Մենք լուսաբանել են սեւազգեստ մայրերի հանդիպումները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ու բազմաթիվ այլ պաշտոնյաների հետ: Վերոնշյալ հանդիպումներն ու յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա ...
2012-ի տարեմուտը Լոռու մարզի 300 մանկավարժների եւ շուրջ 40 երիտասարդ գիտնականների համար նշանավորվեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 100-հազարական դրամ պարգեւներով: Սա պատահական չէր. վերջին շրջանում բոլորս սրտագին ուրախությամբ ենք ողջունում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, մասնավորապես հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի ծավալած հայրենանվեր գործունեությունըՙ ի նպաստ հայ մտքի եւ գիտության զարգացմանը: Բազմապատիկ ...
Կյանքի 93-րդ տարում վախճանվեց իրանահայ վաստակաշատ մանկավարժ, գիտնական եւ ազգային-հասարակական գործիչ Լեւոն Մինասյանը: Յոթ տասնամյակից ավելի նա պաշտոնավարել է Նոր Ջուղայի հայկական կրթական հաստատություններում, զբաղվել հայ ժողովրդի պատմությամբ եւ հայագիտությամբ, լույս ընծայելով աժեքավոր բազմաթիվ ուսումնասիրություններ: 50-ից ավելի են նրա հրատարակած գրական, պատմագիտական, ճամփորդական եւ այլ բնույթի գրքերի թիվը: Մեծ արժեք ...
Օրերս տեղի ունեցավ Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթի ողբերգությունը» գրքի շնորհանդեսը, որը ՀՀ դեսպանության եւ Իտալիայի Խորհրդարանում հայ-իտալական բարեկամության խմբի համատեղ նախաձեռնության արդյունք էր: Գիրքը խմբագրվել է Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանի կողմից եւ համալրվել Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման եւ հերոսացման հետ կապված դեպքերի նկարագրությամբ:'
Կալիֆոռնիայի համալսարանի Մերջ կառավարման դպրոցի նախկին դեկան եւ պատվավոր պրոֆեսոր Դեյվիդ Հ. Բլեյքը այս ամիս ստանձնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարի պաշտոնը:
2012-ի Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկության արդյունքները տարբեր կերպ էին ընկալվել հասարակության կողմիցՙ որոշակի դժգոհությունների տեղիք տալով: Ուստի երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ քննարկում, որին մասնակցեցին նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը եւ մարզական լրագրողները:
Վեյք Ան Զեեի մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը նոր հաջողության հասավՙ սեւերով 48-րդ քայլին հաղթելով Հիկարու Նակամուրային: Այդ հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստը վաստակեց 8,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենին: Վերջինս հաշտություն կնքելով Վան Հաոյի հետ, վաստակեց 9 միավոր:
Չեխիայում ընթացող դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը բավականին հաջող հանդես եկավ: 15 կմ ազատ ոճի դահուկավազքում նա 84 դահուկորդների մրցավեճում զբաղեցրեց 16-րդ տեղը: Հայ դահուկորդն ընդամենը 2 րոպե 5 վայրկյան է զիջել մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Սերգեյ Ուստյուգովին: Նշենք, որ Սերգեյ Միքայելյանի արդյունքն աշխարհի երիտասարդական առաջնություններում լավագույնն է ...
ՖԻՖԱ-ն Մոլդովայի «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովին պաշտոնապես թույլատրել է հանդես գալու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Նման խնդրանքով ֆուտբոլիստը դիմել էր ՖԻՖԱ, որտեղից պաշտոնական նամակ է ուղարկվել ՀՖՖ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խզել է պայմանագիրը Խաբարովսկի ԲՄԱ «Էներգիայի» հետ: Վերջինիս հետ Արզումանյանը 2012-ի սեպտեմբերին մեկամյա պայմանագիր էր կնքել, որտեղ հանդես էր գալիս վարձավճարով: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են լեհական «Յագելոնիային»: Ինչպես տեղեկացրել էինք, Ռոբերտը ներկայումս Մոսկվայում է ու նոր թիմ է որոնում:
Ինչպես տեղեկացրել ենք, «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը փորձաշրջան է անցնում Դոնեցկի «Մետալուրգում»: Նա թիմի կազմում մասնակցել է Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքին: «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը դեռեւս չի կողմնորոշվել հայ ֆուտբոլիստի հարցում: Նա նշել է, որ դեռեւս վաղ է վերջնական կարծիք կազմել Համբարձումյանի խաղային որակների մասին: Առայժմ հայ ֆուտբոլիստը կշարունակի ...
Այսօր Ղազախստանի Ուրալսկ քաղաքում մեկնարկում է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գավաթի համար սամբոյի մրցաշարը, որը միաժամանակ աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնեն արցախցի վեց սամբիստներՙ Նարեկ Պետրոսյանը (62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Արմեն Ադամյանը (74 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ) ...
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ խաղում Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավՙ 0-5 հաշվով պարտվելով Հունաստանի ընտրանուն: Մեր հավաքականը 2 խաղից հետո վաստակել է 1 միավոր: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում են հույները: Այսօր ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարի ավարտական խաղում ուժերը կչափի Ուելսի ֆուտբոլիստների հետ: