RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



ՀԱՐՑԱԽՈՒՅԶ

Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1717, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 65

«Ո՞ՒՄ ՁԱՅՆ ԿՏԱՔ, ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆԵՆ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Առաջին եռյակում են Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը 2010-ից սոցհարցումներ է իրականացնումՙ ներկայացնելով մարդկանց կարծիքն ու հասարակության վերաբերմունքը երկրի իրական վիճակի մասին: Սոցհարցումն անցկացվել է հունվարի 15-20-ը: Սոցհարցումն անցկացվել է դեմ առ դեմ ընթացակարգով, հարցվել է 18 տարեկանից բարձր 1600 անձ: Կազմակերպության ներկայացուցիչներից Հովհաննես Գրիգորյանը նշում է, որ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել որակի բարձր չափանիշների ապահովմանն ու մեթոդաբանության պահպանմանը:

«Սոցհարցման մասնակիցներն ընտրվել են պատահականության սկզբունքովՙ յուրաքանչյուր 5-րդ տունն են այցելել, իսկ ընտանիքի անդամներից զրուցել են այն չափահաս անձնավորության հետ, ում ծննդյան օրն ավելի մոտ է», ասում է Գրիգորյանը:

Կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ Սթիվ Շվարցենը շեշտում է, որ արդյունքների ամփոփումից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում է ընտրողների 53%-ը: Այդ հետաքրքրվածությունը հատկապես ակնհայտ է բարձրագույն կրթություն ստացած անձանց շրջանում:

Ինչպես խորհրդարանական ընտրություններին, այս անգամ էլ զանգվածային լրատվության միջոցներից հասարակությունը նախապատվությունը տալիս է հեռուստատեսությանը: Ինտերնետ հասանելիությունը զգալիորեն մեծացրել է էլեկտրոնային կայքերի եւ համացանցիՙ տեղեկատվության աղբյուր լինելու փաստը: Ընկել է տպագիր մամուլի ազդեցությունը, սակայն համեմատաբար ավելի բարձր է, քան ռադիոյինը: Անդրադառնալով քաղաքական ներգրավվածությանը, սոցիոլոգները պարզել են, որ առաջատարն ընկերների ու բարեկամների հետ քաղաքականություն քննարկող անձինք են:

Ի տարբերություն նախորդ հարցմանՙ այս անգամ կուսակցական պատկանելություն կազմող անձանց թիվն այդքան էլ շատ չէ: «Թե ինչպես են ՀՀ քաղաքացիները գնահատում երկրի իրավիճակը» հարցից հարցվածները բաժանվել են երկու հավասար խմբի. 50 տոկոսի կարծիքով դրական է, մյուս 50-ի գնահատմամբՙ իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ զգալիորեն վատացել է:

Սերժ Սարգսյանի գործունեությունը, որպես նախագահի, դրական է գնահատել հարցվածների 64 տոկոսը: «Նախագահի գործունեությունից դժգոհողների մեծամասնությունը Երեւանում բնակվող բարձրագույն կրթություն ստացած անձինք են», ասաց Սթիվ Շվարցենը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» ճշտել են նաեւ, թե որ քաղաքական գործիչներն առավել բարձր վարկանիշ ունեն: Առաջին հնգյակում ենՙ Սերժ Սարգսյանըՙ 42%, Րաֆֆի Հովհաննիսյանըՙ 32 %, Գագիկ Ծառուկյանըՙ 29%, Պարույր Հայրիկյանըՙ 26%, Լեւոն Տեր-Պետրոսյանըՙ18%: Ցուցակում ընդգրկված են նախագահի թեկնածուներից միայն չորսըՙ Հրանտ Բագրատյանին ճանաչում է հարցվողների 12%-ը:

Գլխավոր հարցինՙ «Ո՞ւմ ձայն կտայիք, եթե ընտրությունները լինեին հաջորդ շաբաթ», ընտրողների 44 տոկոսը տվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի անունը: Երկրորդ հորիզոնականումՙ 13 տոկոսով Րաֆֆի Հովհաննիսյանն է, եռյակը եզրափակում է Պարույր Հայրիկյանը 3.1 տոկոսով:

«Ո՞ւմ երբեք ձայն չեք տա» հարցման առաջատարը էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն էՙ 38 տոկոսով: Հրանտ Բագրատյանը երկրորդ հորիզոնականում է 37 տոկոսով, Պարույր Հայրիկյանը հավաքել է 36 տոկոս ձայն, Սերժ Սարգսյանըՙ 19, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 11 տոկոս ձայն:

Սա «Հայաստանի եվրոպացի բարեկամների» վերջին սոցհարցումը չէ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հաջորդ եւ վերջին սոցհարցման արդյունքները մասնագետները կներկայացնեն փետրվարի 9-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ