«ԵՂԵՌՆ ԵՂԵՌՆԻՑ ՀԵՏՈ». ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ http://www.youtube.com/watch?v=fVB8paQM1gE Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նկարահանած «Եղեռն Եղեռնից հետո» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արեւմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի հետեւանքով երկրի երեսից անհետացել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից: Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է մի քանի տասնամյակ առաջվա հետ: |