«Հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է հանդիպում եռանախագահների հետ, եւ եթե անհրաժեշտություն լինի, ապա նաեւ հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ: Դեռ նախագահների մակարդակով որեւէ հանդիպում ծրագրված չէ», երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ` տարվա ամփոփիչ ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին:
Ջավախահայ քաղաքական ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի` համաներմամբ ազատ արձակվելու որոշման մասին տեղեկությունը տարածվեց երեկ կեսօրից քիչ անց: Իսկ արդեն ժամը 18-ին մոտ Չախալյանը ազատ էր արձակվել Ռուսթավի բանտից, գրեթե 4.5 տարվա ազատազրկումից ու ճնշումներից հետո:
Կատալոնիայի խորհրդարանը երեկ ընդունել է իսպանական այդ տարածքի ինքնիշխանության խորհրդանշական հռչակագիրՙ այդպիսով ուղի հարթելով Իսպանիայից անկախանալու հանրաքվեի անցկացման համար: Լոնդոնի «Գարդիան» թերթի կայքէջը հաղորդում է, որ հռչակագրի օգտին քվեարկել են 85, դեմՙ 41 պատգամավորներ: Երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Քաղաքացի Կ. Ս.-ն, որը հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել, հայտարարել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին քաղաքացի Ա. Բ.-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի նա, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից: Ա.Բ.-ն գումարի դիմաց Կ. Ս.-ին է փոխանցել զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ ...
Անցած տարի դեկտեմբերին Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում տեղի ունեցած քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի ցուցահանդեսի առիթով Ալեքսանդր Թոփչյանի «50-ը 3000-ի վրա կամ ծանոթ Թորոսի անծանոթ աշխարհը» հոդվածը:
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում երեկ ավարտվեց Երուսաղեմի հայոց 97-րդ պատրիարքի ընտրությունը: Հակոբյանց միաբանության անդամները պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որը ստացել է 17 ձայն: Նրա մրցակիցՙ պատրիարքի տեղապահ Արիս արք. Շիրվանյանը ստացել է 15 ձայն: Նուրհան արք. Մանուկյանը 54 տարեկան է, ծնվել է Հալեպում եւ նախնական կրթությունը ստացել տեղի ...
Հունվարի 9-ին Փարիզի կենտրոնում աղմկահարույց սպանության զոհ դարձավ երեք կին: Սպանվածներից Սաքինե Ջանսըզը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի հիմնադիրներից էր, թուրքական աղբյուրների վկայությամբՙ նաեւ այս կազմակերպության եվրոպական կառույցի գանձապահը, Ֆիդան Դողանըՙ Քուրդիստանի ազգային կոնգրեսի փարիզյան ներկայացուցիչը, իսկ Լեյլա Սոյլեմեզըՙ PKK-ի երիտասարդական շարժման ակտիվիստը:
«2012 թ. վերահաստատեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլեւ աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Դրա մասին էին վկայում 2012 թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, 2012 թ. հունիսի 19-ի Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը եւ ...
Փոքր ու միջին բիզնեսին աջակցության նպատակով 2013-ին պետբյուջեից կհատկացվի 150 մլն դրամ: Կառավարության ընդունած «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը ներկայացնելիս երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը : Նա նաեւ նշեց, որ դա փոքր ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը: Համառոտ ներկայացվել են Հայաստանի տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ոլորտում 2012-ին երկու ընկերությունների համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաեւ 2013-ի ռազմավարությունը:
ԼԻԶՊՈՆ.- «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութիւնը այսօր յայտարարեց դոկտ. Ռազմիկ Փանոսեանի նշանակումը որպէս Հայկական համայնքներու բաժանմունքի տնօրէն Լիզպոնի մէջ: Ան պիտի ստանձնէ իր պաշտօնը 1 փետրուար 2013-ին:
Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց Եվրոպական շախմատային միության խորհրդի անդամներին: Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով օտարերկրյա հյուրերին, նրանց ծանոթացրեց հանրապետությունում մանկավարժական խոշորագույն հաստատություններից մեկի գործունեությանը, ապա անդրադարձավ ուսումնական գործընթացում «Շախմատ» առարկայի պարտադիր ներդրմանը:
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Օֆելյա Համբարձումյանին նվիրված հանդիպում-երեկո, որը կրում է «Աստղով եկա» խորագիրը: Օֆելյա Համբարձումյանը մի ամբողջ կյանք նվիրեց Արամ Մերանգուլյանի գլխավորած ժողգործիքների նվագախմբին: Երգացանկը ձեւավորելով ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, տարիներ շարունակ փայլել եւ սիրվել է տարբեր սերունդների կողմից: Երգչուհու ստեղծագործության ...
Մեր արձակուրդի օրերին Լոս Անջելեսում մահկանացուն կնքեց ժամանակակից հայ քերթողության ամենայուրատիպ, անգամ զարտուղի ներկայացուցիչներից մեկըՙ Վարդերես Գարակյոզյանը, երկարատեւ հիվանդությունից հետո: Քերթողական բազմաթիվ գործերի հեղինակ, պոլսական միջավայրում հասակ առած, հայաստանյան ուսանողական-գրական պայմաններում հասունացած եւ ամերիկյան հակասությունների աշխարհում ստեղծագործած բանաստեղծը արվեստի գործիչ ու հրատարակիչ էր նաեւ, հայկական կիրառական արվեստին նվիրված շքեղ ալբոմների ...
Վերջերս առաջին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայաստանյան եւ վրացական հասարակություններին առիթ տվեց մտորելու հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր ուղղությունների մասին: Լրատվամիջոցներն ու դիտորդները շտապեցին արձանագրել, որ այս այցը գլխավորապես հարգանքի տուրք էր մերձավոր հարեւանին եւ կրում էր ճանաչողական բնույթ: Այցին հետեւած բոլոր շահագրգիռ կողմերը արձանագրեցին, որ ...
«National Geographic» ամերիկյան հանդեսն անցյալ տարի հրապարակեց իր լուսանկարչական ամենամյա մրցույթին 2012 թվականի ընթացքում ներկայացված աշխատանքները` ավելի քան 3000 լուսանկար, որոնց մեջ կան նաեւ լուսանկարներ, որոնք ներկայացնում են Հայաստանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սատարել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ բացել սիրիահայությանն օժանդակելու նպատակով:
Տարին հոբելյանական սկիզբ ունեցավ Վահան Թեքեյանի անունը կրող Հայաստանի եւ ԼՂՀ-ի դպրոցներում, քանի որ 2013 թ. հունվարի 21-ին լրացավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 135- ամյակը:
Գրեթե երկու ամիս առաջ լույս տեսած «Ժամադրություն մտքերի աշխարհում» վերնագրով գիրքն այսօր արդեն դարձել է շատ ընթերցողների մտերիմ ընկերը: Գրքի հեղինակը սոցիոլոգ բլոգեր Արմինե Հակոբյանն է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր Մոսկվայի «Սպարտակի» հետ կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կմասնակցի թիմի ուսումնամարզական առաջին հավաքին: Հունվարի 31-ին «Սպարտակը» ստուգողական խաղ կանցկացնի Ուզբեկստանի քառակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր «Բունյոդկորի» հետ, իսկ փետրվարի 4-ին կմրցի արաբական «Ալ Վահդի» հետ:
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է եվրոպական երկրների ազգային առաջնությունների վարկանիշային աղյուսակը, որը ներառում է 2001-2012-ի տվյալները: Հայաստանի առաջնությունը Եվրոպայում 41-րդն է 2.588,5 գործակցով: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի առաջնությունը 43-րդն է, իսկ Վրաստանինըՙ 32-րդը:
Երեւանի «Փյունիկի» եւ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանին չհաջողվեց ամրապնդվել Վլադիկավկազի «Ալանիայի» կազմում, որը մարզում է Վալերի Գազաեւը: Երիտասարդ ֆուտբոլիստը կվերադառնա «Փյունիկ»:
Ինչպես տեղեկացրել էինք, Ուրուգվայի «Ֆենիքսի» 27-ամյա հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայից հրավեր էր ստացել մասնակցելու փետրվարի 5-ին Վալանսում Լյուքսեմբուրգի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Սակայն ֆուտբոլիստը չի ժամանի Ֆրանսիա: Պատճառների մասին Գեւգեոզյանը հայտնել է news.am.sport-ի թղթակցին:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայի ընտրանու հետ խաղում գոլազուրկ ոչ-ոքիով մեկնարկեց այդ երկրի Բլագոեւգրադ քաղաքում անցկացվող 2014-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Խմբային մրցաշարի մյուս խաղում Հունաստանը 4-1 հաշվով առավելության հասավ Ուելսի հավաքականի նկատմամբ: