ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՓՅՈՒՆԻԿ» Երեւանի «Փյունիկի» եւ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանին չհաջողվեց ամրապնդվել Վլադիկավկազի «Ալանիայի» կազմում, որը մարզում է Վալերի Գազաեւը: Երիտասարդ ֆուտբոլիստը կվերադառնա «Փյունիկ»: Կամո Հովհաննիսյանն «Ալանիայի» կազմում մասնակցեց Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքին: Բելգորոդի «Սալյուտի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը թիմի մեկնարկային կազմում էր: Այդ խաղում «Ալանիան» 0-2 հաշվով պարտություն կրեց: |