«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սատարել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ բացել սիրիահայությանն օժանդակելու նպատակով: Հավաքագրված միջոցներով հիմնադրամը ֆինանսավորել է Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթերը, իրականացրել ծրագրեր առողջապահական ու կրթական ոլորտներում, մասնավորապես` երկու սիրիահայերի բարդ վիրահատությունների ծախսեր եւ հայաստանյան 14 ուսումնական հաստատություններում սովորող 69 ուսանողների ուսման տարեկան վարձի վճարումներ: |