Երեկ Երուսաղեմում մեկնարկեց Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Սբ Հակոբյանց միաբաններըՙ 37 հոգի: Համաձայն կարգի, միաբանները կներկայացնեն թեկնածուների հնգանուն ցանկ, առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրությունների հաջորդ փուլին, որը կկայանա այսօր:
Ապրիլի 24-ին կլրանա ժամկետային զինծառայող Սեւակ Շահինի սպանության 2-րդ տարին: Հիշեցման կարգով նշենք, որ նա ծառայում էր Բաթմանի զորամասում, ծառայությունն ավարտելուց 23 օր առաջ շարքային Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակոցով ծանր վիրավորվել, ապա մահացել էր հոսպիտալում:
Ադրբեջանում ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Թրենդին» տված հարցազրույցում խոսելով տարածաշրջանում ու Աֆղանստանի հետ կապված ամերիկյան ծրագրերի մասինՙ հատուկ ընդգծել է. «Ադրբեջանը տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով անչափ ուժեղ գործընկեր է ԱՄՆ-ի համար»: Մեկ այլ առիթով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ նովոստիին» ասել է. «Մոսկվան, իհարկե, կշարունակի պատասխանել Վաշինգտոնի ոչ բարեկամական ...
Թեքեյան կենտրոնում անշարժ գույքի 100-ից ավելի գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած հավաք-ժողովում կազմվեց նամակՙ ուղղված ՀՀ նախագահին: Այն ստորագրողները իրենց դժգոհությունն էին հայտնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններից, նշելով, որ օրենքի կիրառմամբ անշարժ գույքի ոլորտը կանգնելու է բազմաթիվ խնդիրների առջեւՙ աշխատատեղերի կրճատում, որոշ ընկերությունների ...
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի նոյեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15724 գործարք, ինչը 9,7 տոկոսով ցածր է հոկտեմբերի եւ 7,6 տոկոսով 2011-ի նոյեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 5,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատՙ աճել 3,9 ...
Անցյալ տարվա վերջին ամիսներին Թուրքիայի օրակարգը առաջնահերթ նշանակությամբ զբաղեցնում էր երկրի տարածքում «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգեր տեղակայելու հարցը: Դրա անհրաժեշտությունը վարչապետ Էրդողանի կառավարությունը բացատրում էր Սիրիայի հնարավոր հարձակման հավանականությամբ, իսկ այդ համակարգերը թուրքական կողմին տրամադրող ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Հոլանդիան տուրք էին տալիս թուրքերի նկրտումներին: Ընդ որում «Փեթրիոթների» տեղակայմանը դեմ էին ոչ ...
Աբխազական երկաթուղին վրացական իշխանավորների համար դեմ ու կողմ արտահայտվելու պատճառ է դարձել: Երկաթուղին վերագործարկելու մտադրության կողմ արտահայտվողներին հակադարձողներ են գտնվում` պատճառաբանությամբ, թե Ռուսաստանի հետ այդօրինակ շփումը Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգում չի տեղավորվում: Մինչդեռ ակնհայտ է, որ այսպիսի պատճառաբանությամբ թեկուզ երկրի վարչապետին դեմ դուրս գալու տարբերակը նախընտրելի է, քան ուղղակի նախկին ...
Հայերս առաջին հայացքից տարօրինակ շատ ասացվածքներն ունենք, բայց ավելի հաճախ դրանք, թեկուզ դառը, բայց իրականություն են: Օրինակՙ ասում ենք, թե «փողը մութ տեղը լույս կտա»: Սա բավականին խոսուն է, երբ վերաբերում է հատկապես ադրբեջանական ակտիվ գործունեությանը` այսուայնտեղ սեփական «հարցերը» լուծելու համատեքստում:
Նախագահական ընտրություններին հետեւող քաղաքացին հարցնում է ընկերոջը. «Էս երկու օրվա քարոզարշավից ի՞նչ հասկացար»: «Ի՞նչ քարոզարշավ», զարմանում է երկրորդը: Ու առաջինն սկսում է պատմել` ջանալով քաղաքականապես հասուն դարձնել ընկերոջը: Բայց իր համար էլ աննկատ` նա ոչ թե քարոզարշավն է պատմում, այլ քարոզարշավի այս օրերի կուրյոզները.
Հայաստանի բնապահպանական գերխնդիրը ընդերքի անխնա օգտագործումն է: Բնապահպանները համոզված են, որ հենց այս հարցն է Հայաստանին դարձնում առավել խոցելի, եւ հենց ընդերքի անխնա օգտագործման խնդիրը պետք է դառնա առաջնային, որպեսզի հետագայում երկիրն ավելի մեծ խնդիրների առաջ չկանգնի: Թեպետ նախորդ տարին աչքի ընկավ բնապահպանական ակցիաներով, ու ամենից շատ քննադատվեց ընդերքի մասին ...
Երեկ տեղի ունեցավ եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը :
Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կար-որ գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը:
Մի պայծառ աստղ էլ թռավ մեր թատերական աշխարհի երկնակամարից... Վլադիմիր Աբաջյանն էր, որ թռավ իր ժամանակակիցների, կուրսակիցների, մտերիմների ու հարազատների անվերադարձ հավաքատեղին: Մեր ծանոթությունն ու մտերմությունն սկսվել էր 1947-ի օգոստոսից, երբ ընդունելության քննություններ էինք հանձնում Թատերական ինստիտուտ ընդունվելու համար: Դեռ այն օրերից Աբաջյանը մի քիչ միամիտ, բայց խելացի, խորապես ռոմանտիկ ...
1998 թ.-ին լրագրողական կազմակերպություններն ու տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմեցին ՀՀ կառավարությանըՙ ֆինանսապես ծանր վիճակում հայտնված մամուլին ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելու խնդրանքով: Կառավարությունն ընդառաջեց խնդրանքինՙ միայն թերթերի իրացման մասով ազատեց ավելացված արժեքի հարկից, բայց ոչ գովազդը, այլ որոշեց ԱԱՀ-ն լրատվամիջոցներին փոխհատուցել սուբսիդավորման եղանակով: Կառավարության որոշումով փոխհատուցման ենթակա լրատվամիջոցների ցանկում ընդգրկվեց ...
Անցած դեկտեմբերի 5-ին Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Ավելի ստույգ` մայրաքաղաքներից մեկը: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» ամենամյա միջպետական ծրագիրը գործում է 2010 թվականից, ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի եւ նույն համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս տարի Գյումրուց բացի մշակութային մայրաքաղաքներ են ...
Բեյրութում լույս տեսնող «Կամար» գրական-գեղարվեստական պարբերաթերթը 2012-ի հերթական համարն է ներկայացնում ընթերցողական լսարանին: «Կամարը» շարունակում է ապահովել տպագրության բարձր որակըՙ գեղարվեստական ձեւավորման իր ուրույն մոտեցումով, յուրաքանչյուր նյութին համապատասխանորեն նկարչական գործի որեւէ իլյուստրացիայով: Այս համարի գեղանկարչական ներկայությունը նույնպես բազմազան ու գրավիչ է: Պարբերաթերթի հրատարակությունը շարունակվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության օժանդակությամբ, տնօրեն ...
Այս վերնագրերի ներքո իրանական «Դոնյայե Էղթեսադ» («Տնտեսական աշխարհ») օրաթերթը 2012 թ. դեկտեմբերի 11 եւ 12 հաջորդական համարներում անդրադարձել է Ադրբեջանի նոր քյալլագոզությանըՙ թառ երաժշտական գործիքի յուրացմանը: Թեհրանի մեր աշխատակցի թարգմանությամբ ներկայացնելով նյութը, հրավիրում ենք մեր մասնագետներին ըստ էության արձագանքելու միջազգային արժեքների ադրբեջանական այս նորագույն յուրացման փաստին:
Արաբական Միացյալ Էմիրություններում «Զենիթի» հետ կայացած հանդիպումից հետո Sportbox.ru կայքի թղթակիցը զրուցել է «Շախտյորի» եւ ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Վեյք Ան Զեեի մրցաշարի 10-րդ տուրը հաղթական էր Լեւոն Արոնյանի համար, որն արդեն 38-րդ քայլին ստիպեց հանձնվել չինացի գրոսմայստեր Վան Հաոյին: Այդ հաջողության շնորհիվ Արոնյանը 6,5 միավորով հավասարվեց Վիշվանաթան Անանդին, որը հաշտություն կնքեց Սերգեյ Կարյակինի հետ: Ավելի ուշ նրանց միացավ նաեւ ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո ...
Հոլանդական «Էմեն» ակումբում հանդես եկող Նորայր Մամեդովը ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայից հրավեր է ստացել մասնակցելու փետրվարի 5-ին Վալանսում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպմանը: Մամեդովը armsport.am կայքին տեղեկացրել է, որ արդեն փոխել է ազգանունը: Նա այսուհետ կրելու է Ասլանյան ազգանունը, որը գրանցված է նրա նոր անձնագրում:
2012/13-ի ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտական փուլի հանդիպումներին նախապատրաստվող «Միկան» մարզումները վերսկսել է հունվարի 21-ից: Թիմի մարզաբազայում ֆուտբոլիստները Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ ամենօրյա ծանրաբեռնված պարապմունքներ են անցկացնում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նոր ակումբ է որոնում: Անցյալ տարվա սեպտեմբերին նա մեկամյա պայմանագիր էր կնքել Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիայի» հետ, որը գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը: Վերջինիս պաշտոնանկությունից հետո թիմում նոր ֆուտբոլիստներ են ընդգրկվել: Ըստ գործող կարգի, ՌԴ առաջնության առաջին խմբի թիմերում թույլատրվում է հանդես գալ միայն 3 ...