ՌԻԵԼԹՈՐՆԵՐԸ ՆԱՄԱԿ ԳՐԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ Ա. Մ. Թեքեյան կենտրոնում անշարժ գույքի 100-ից ավելի գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած հավաք-ժողովում կազմվեց նամակՙ ուղղված ՀՀ նախագահին: Այն ստորագրողները իրենց դժգոհությունն էին հայտնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններից, նշելով, որ օրենքի կիրառմամբ անշարժ գույքի ոլորտը կանգնելու է բազմաթիվ խնդիրների առջեւՙ աշխատատեղերի կրճատում, որոշ ընկերությունների գործունեության դադարեցում եւ այլն: Հիշեցնենք, որ Ռիելթորների եւ գնահատողների միությունը ստեղծել է «60000-ին դեմ» հասարակական նախաձեռնություն, որը բողոքում է արտոնագրային վճարների դաշտ այս ոլորտը ներառելուց, որի դեպքում անշարժ գույքի գործակալությունները յուրաքանչյուր աշխատակցի դիմաց պետք է վճարեն ամսական 60 հազար դրամ արտոնավճար: Այս հարցի վերաբերյալ ֆինանսների նախարարությունից մեզ խոստացել էին հավելյալ պարզաբանումներ տրամադրել, բայց դեռեւս որեւէ պարզաբանում չենք ստացել: |