RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2279, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Ի. Պ.

Նախորդ տարի առողջապահության ոլորտում Երեւանի քաղաքապետարանի կատարած աշխատանքները երեկ ամփոփեց առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը :

2012-ին առողջապահության ոլորտում քաղաքապետարանի կատարած աշխատանքներից նշենք մի քանիսը` հիմնանորոգվել է մայրաքաղաքի թիվ 22 պոլիկլինիկայի մասնաշենքը, ընդհանրապես բոլոր պոլիկլինիկաներում կատարվել են բարելավման աշխատանքներ, նորոգվել են դրանց մուտքերի դռները, մի քանի պոլիկլինիկաներում ներդրվել է տեղական ջեռուցման համակարգ:

Կամսար Բաբինյանը խոսեց նաեւ «Շտապ օգնության» ծառայությունում 2011-2014 թվականների համար նախատեսված ծրագրով արված աշխատանքներից: Ըստ նրա` «Շտապ օգնությանը» նվիրաբերվել է շուրջ 80 մեքենա, ծառայության բուժաշխատողները վերապատրաստվել են, ու 11 տոկոսով էլ ավելացել է Երեւանում շտապ օգնության կանչերի թիվը:

Հաշվի առնելով սրտանոթային հիվանդությունների տարածվածության մակարդակըՙ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, ըստ Կ. Բաբինյանի, տեղադրվել են նոր սարքավորում ու թթվածնի կենտրոնական համակարգ, իսկ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում բացվել են 2 նոր բաժանմունք ու այտեղ եւս տեղադրվել են ստենդավորման սարքավորումներ:

2012-ին Երեւանի քաղաքապետարանը նաեւ նախաձեռնել է ակցիաներ, դրանցից մեկի ընթացքում`մարտի 8-ից ապրիլի 7-ը, վիրահատվել են շուրջ 586 կանայք:

Իսկ այս տարվա ծրագրերի վերաբերյալ Կամսար Բաբինյանն առայժմ տեղեկացնում է, որ նախատեսում են վերազինել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկական լաբորատոր դիագնոստիկ ծառայությունները: Քաղաքապետարանի բյուջեից 2013-ին բուժհիմնարկների վերազիմնան համար հատկացված գումարը կազմում է 70 միլիոն դրամ: Իսկ հիմնանորոգման աշխատանքներ այս տարի կտարվեն «Արաբկիր» եւ թիվ 9 մանկական պոլիկլինիկաներում:

Վերջում պատասխանելով լրագրողների հարցերին` Կամսար Բաբինյանն անդրադարձավ ատամնաբուժական ծառայություններին առնչվող հարկային փոփոխություններին, որոնք թերեւս ազդեն նաեւ մանկական պոլիկլինիկաների վրա` դրանք պետական, թե մասնավոր: Սակայն անկախ հարկային փոփոխություններից, նրա կարծիքով, 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը կշարունակվի պետպատվերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ