«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013
| | Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00) | Ընթերցված է` 1262, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 45
| ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՆՈՐ ԹԻՄ Է ՈՐՈՆՈՒՄ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նոր ակումբ է որոնում: Անցյալ տարվա սեպտեմբերին նա մեկամյա պայմանագիր էր կնքել Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիայի» հետ, որը գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը: Վերջինիս պաշտոնանկությունից հետո թիմում նոր ֆուտբոլիստներ են ընդգրկվել: Ըստ գործող կարգի, ՌԴ առաջնության առաջին խմբի թիմերում թույլատրվում է հանդես գալ միայն 3 լեգեոնականի: Ուստի Ռոբերտ Արզումանյանը ցանկանում է հեռանալ թիմից, որի կազմում հաստատուն տեղ չունի: Ներկայումս նա գտնվում է Մոսկվայում: | | | |
|
| |