RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3787, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 109

ՆՈՐԱՅՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՍԼԱՆՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՈՎ

Հոլանդական «Էմեն» ակումբում հանդես եկող Նորայր Մամեդովը ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայից հրավեր է ստացել մասնակցելու փետրվարի 5-ին Վալանսում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպմանը: Մամեդովը armsport.am կայքին տեղեկացրել է, որ արդեն փոխել է ազգանունը: Նա այսուհետ կրելու է Ասլանյան ազգանունը, որը գրանցված է նրա նոր անձնագրում:

Նորայրը նաեւ տեղեկացրել է, որ ինքը շատ է ցանկանում ներկա գտնվել ՀՀ հավաքականի ընկերական այդ հանդիպմանը, ուստի խնդրելու է թիմի գլխավոր մարզչին, որպեսզի թույլատրի մեկնելու Ֆրանսիա: Բանն այն է, որ Հոլանդիայի 1-ին խմբի խաղացանկով այդ օրերին հանդիպումներ են նախատեսված:

Հիշեցնենք, որ Նորայրն անցյալ տարի էր գրավել Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրությունը: Սակայն ազգանվան հետ կապված խնդիրների պատճառով նրա նորամուտը հետաձգվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ