ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Հ. Հ. Քաղաքացի Կ. Ս.-ն, որը հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել, հայտարարել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին քաղաքացի Ա. Բ.-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի նա, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից: Ա.Բ.-ն գումարի դիմաց Կ. Ս.-ին է փոխանցել զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ: Ռազմական ոստիկանություն բերման ենթարկված Ա. Բ.-ն խոստովանել է, որ նմանօրինակ խարդախության միջոցով գումարներ է շորթել նաեւ այլ քաղաքացիներից: Նախապատրաստված նյութերով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ եթե կան այլ քաղաքացիներ, ովքեր տուժել են տվյալ անձի խաբեությունից, կարող են դիմել ՊՆ ռազմական ոստիկանություն կամ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ խարդախության նմանօրինակ դեպք, կրկին նույն սցենարովՙ բացահայտվել էր հունվարի 13-ին, եւ կրկին հարուցվել էր քրեական գործ: |