ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՖԻՖԱ-ն Մոլդովայի «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովին պաշտոնապես թույլատրել է հանդես գալու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Նման խնդրանքով ֆուտբոլիստը դիմել էր ՖԻՖԱ, որտեղից պաշտոնական նամակ է ուղարկվել ՀՖՖ: ՀՖՖ պաշտոնական կայքին Արտյոմ Խաչատուրովը հետեւյալն է ասել. «Մեծ ուրախություն ապրեցի, երբ տեղեկացա, որ բոլոր հարցերը կարգավորվել են ու այսուհետ կարող եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Երկար եմ սպասել այս օրվան: Այժմ կարելի է ասել, որ երազանքս իրականացավ: Չնայած տղաներից ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց բոլորին էլ գիտեմ, քանի որ մշտապես հետեւել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»: |